Հոդված 1. «Հավաքների ազատության մասին» 2011 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-72-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածում «հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր, եւ ոչ շուտ, քան 30 օր» թվերը եւ բառերը փոխարինել «ոչ ուշ, քան հավաքի սկզբից 72 ժամ» թվով եւ բառերով:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «30 օրից» թիվն ու բառը եւ երրորդ նախադասությունը հանել, «7 օր» թիվը եւ բառը փոխարինել «հավաքի սկզբից 72 ժամ» թվով եւ բառերով, իսկ «48 ժամվա ընթացքում» թիվը եւ բառերը փոխարինել «2 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան հավաքի սկզբից 48 ժամ առաջ» թվերով եւ բառերով:
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «, եթե չկա դրանց մասնակիցների բախման անմիջական վտանգ» բառերը եւ երկրորդ նախադասությունը:
Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
2) 2-րդ մասում «3-րդ եւ 4-րդ կետերով» բառերը փոխարինել «4-րդ կետով» բառերով,
3) 4-րդ մասում «3-րդ կամ 4-րդ կետերով» բառերը փոխարինել «4-րդ կետով» բառերով:
Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում «հավաքն անցկացնելու օրվանից 7 օր» թիվը եւ բառերը փոխարինել «հավաքի սկզբից 72 ժամ» թվով եւ բառերով:
Հոդված 6. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասում «այլ կերպ հնարավոր չէ» բառերը փոխարինել «առավել մեղմ միջոցներով հնարավոր չի եղել» բառերով:
Հոդված 8.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Ոստիկանության զորքերի մասին» 1997 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-163 օրենքն ուժը կորցրած ճանաչելու օրը: