Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-792-30.01.2006-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 14.12.2004թ. N ՀՕ-62-Ն օրենքի`

ա/ 15-րդ հոդվածի`

4-րդ կետի չորրորդ պարբերությունում «գիտական» բառերը փոխարինել «բարձրագույն ուսումնական հաստատության» բառերով.

8-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ֆակուլտետի դեկանի /ուսումնական ստորաբաժանման ղեկավարի/ գործունեությունը համարվում է վարչական եւ գիտամանկավարժական աշխատանք, ամբիոնի վարիչի գործունեությունը` գիտամանկավարժական:».

բ/ 19-րդ հոդվածի 2-րդ կետը «սահմանվում են» բառերից հետո լրացնել «վարչական եւ» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից:

Տեղեկանք-հիմնավորում

Ներկայացվող «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի Հոդված 15-ի 2-րդ կետի պահանջների հետ համապատասխանեցմամբ: Ըստ տվյալ կետի պահանջների, բարձրագույն ուսումնական հաստատության Խորհրդի գործունեության մեջ մտնում է նաեւ ռեկտորի ընտրությունը: Միաժամանակ, ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ ֆակուլտետը հանդիսանում է բուհի կառուցվածքային ստորաբաժանում եւ ֆակուլտետի դեկանը ի պաշտոնե իրականացնում է ֆակուլտետի ղեկավարումը եւ աշխատանքների կազմակերպումը, ուստի նրա աշխատանքը` բացի գիտամանկավարժական գործունեությունից, փաստացի` ունի նաեւ վարչական բնույթ:

Ելնելով վերոհիշյալից, առաջարկում ենք «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում կատարել անհրաժեշտ լրացում եւ փոփոխություններ: