Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-84011-03.05.2024-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-100-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում «արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական եւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների աշխատակիցները» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության ոստիկանության, փրկարար, ազգային անվտանգության, արդարադատության նախարարության քրեակատարողական եւ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների ծառայողները» բառերով:

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «դատական ակտերի հարկադիր կատարման» բառերը փոխարինել «հարկադիր կատարման ապահովման» բառերով.

2) 2-րդ մասում «արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության, մաքսային, հարկային բնագավառների պետական կառավարման լիազոր մարմինների, արդարադատության նախարարության քրեակատարողական եւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների աշխատակիցները» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության ոստիկանության, փրկարար, ազգային անվտանգության, արդարադատության նախարարության քրեակատարողական եւ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների ու պետական եկամուտների կոմիտեի հարկային եւ մաքսային ծառայողները» բառերով:

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում «ոստիկանության, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների բնագավառների պետական կառավարման լիազոր մարմինների» բառերը փոխարինել «ազգային անվտանգության, ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության եւ ոստիկանության» բառերով:

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 1-ին կետից հանել «կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության» եւ «, ոստիկանության զորքերի զինծառայողները» բառերը.

2) 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության, արդարադատության նախարարության քրեակատարողական եւ դատական ակտերի հարկադիր կատարման» բառերը փոխարինել «ազգային անվտանգության, ներքին գործերի նախարարության փրկարար, արդարադատության նախարարության քրեակատարողական եւ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Ոստիկանության զորքերի մասին» 1997 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-163 օրենքն ուժը կորցրած ճանաչելու օրը: