Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-84015-03.05.2024-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «եւ ներքին գործերի նախարարությունների ու» բառերը փոխարինել «նախարարության,» բառով,

2) «անվտանգության» բառից հետո լրացնել «եւ պետական պահպանության մարմինների» բառերը:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասում հանել «ներքին գործերի նախարարության,» բառերը, իսկ «քրեակատարողական» բառից առաջ լրացնել «ոստիկանության,» բառը:

Հոդված 3. Օրենքի 72-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «եւ ներքին գործերի նախարարությունների» բառերը փոխարինել «նախարարության» բառերով, իսկ «անձինք» բառից հետո լրացնել «ու ոստիկանության եւ քրեակատարողական ծառայողները» բառերը,

2) 2-րդ մասի.

ա. 3-րդ կետից հանել «քրեակատարողական ծառայողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 6-րդ բաժնի դրույթները, եւ» բառերը,

բ. 4-րդ կետի «քրեակատարողական ծառայությունում եւ Ոստիկանությունում» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում, ոստիկանությունում եւ քրեակատարողական ծառայությունում» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը եւ 2-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում «Ոստիկանության զորքերի մասին» 1997 թվականի նոյեմբերի 17-ի
ՀՕ-163 օրենքն ուժը կորցրած ճանաչելու օրը, բայց ոչ շուտ, քան ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-461-Ն օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված օրվանից, իսկ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը եւ 3-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: