Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 48-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16-րդ մասով.
«16. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչության քաղաքացիական ծառայողները «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում աշխատանքի անցնելու դեպքում պահպանում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչությունում զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ աշխատավարձը, եթե այն բարձր է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում զբաղեցրած հաստիքի համար սահմանված աշխատավարձից:»:
Հոդված 2. Օրենքի 49-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2.««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված երաշխիքից օգտվող անձինք, որոնք աշխատանքի կանցնեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում՝ կպահպանեն «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը: Այս դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցրած եւ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում աշխատած ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ: Պետական կենսաթոշակ ստանալու պահից «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում տվյալ աշխատողի աշխատավարձի հաշվարկն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում զբաղեցրած հաստիքին համապատասխան: Նախկինում հաշվարկվող հավելումները եւ լրավճարներն այլեւս չեն հաշվարկվում:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ ներքին գործերի նախարարության (այսուհետ՝ ՆԳՆ) կազմավորմամբ ՀՀ ոստիկանության կողմից իրականացվող մի շարք՝ իրենց բնույթով քաղաքացիական ծառայությունների ապահովումը փոխանցվեցին ՆԳՆ-ին: Սկիզբ առած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունը, որպես կառուցվածքային ստորաբաժանում ներառվեց ՆԳՆ կառուցվածքում եւ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 14.03.2023թ. 270-Լ որոշման համաձայն՝ հանդիսանում է ՆԳՆ հիմնական կառուցվածքային մասնագիտական ստորաբաժանում:
Ժամանակացույցի համաձայն նշված ստորաբաժանման ծառայողները նշանակվեցին ՆԳՆ քաղաքացիական ծառայության պաշտոններում: Նկատի ունենալով ոստիկանության ծառայողի, փրկարար ծառայողի եւ քաղաքացիական ծառայության պաշտոնների համար պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների զգալի տարբերությունը, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայողների դեպքում հավելումներ, լրավճարների բացակայությունը, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2.3-րդ մասով նախատեսվեց երաշխիք, համաձայն որի՝ ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի հաստատման օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում ոստիկանության ծառայողներին, փրկարար ծառայողներին նշանակելու դեպքում այդ ծառայողները պահպանում են իրենց աշխատավարձը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները), եթե այն բարձր է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի համար սահմանված աշխատավարձից:
Բացի այդ, ոստիկանության ծառայողի, փրկարար ծառայողի, քաղաքացիական հատուկ ծառայության քաղաքացիական ծառայողի համար սահմանված սոցիալական երաշխիքների համակարգը եւ դրանցից օգտվելու հնարավորության կորուստը բացառելու նպատակով երաշխիք սահմանվեց նաեւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 16.12.2022թ. ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի (Եզրափակիչ եւ անցումային դրույթներ) 10-րդ մասով, համաձայն որի՝ 15 օրացուցային տարի ոստիկանության ծառայողի փրկարար ծառայողի, քաղաքացիական հատուկ ծառայության քաղաքացիական ծառայողի (եթե նրա վրա տարածվում է հավասարեցման պահանջը) պաշտոններ զբաղեցրած անձինք, որոնք օրենքով սահմանված կարգով կզբաղեցնեն ՆԳՆ քաղաքացիական ծառայության պաշտոն, նշանակվելուց հետո 5 տարվա ընթացքում կօգտվեն «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքից եւ այս դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը կհամարվի զինվորական ծառայության ստաժ:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից մշակվել է ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության հենքի վրա ՀՀ կառավարության կողմից հիմնադրման միջոցով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն ստեղծելու մասին» կառավարության որոշման նախագիծ: Նախատեսվում է, որ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը (այսուհետ՝ նաեւ ՊՈԱԿ) սկզբնական փուլում պահպանելու է ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության ներկայիս կառուցվածքը, այդ թվում՝ տարածքային ստորաբաժանումները: ՊՈԱԿ-ում աշխատելու են ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները, ինչի կապակցությամբ վերը նշված օրենքներով վերջիններիս համար սահմանված երաշխիքները առաջարկվում է ամրագրել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով:
Ներկայացվող նախագծի նպատակը վերը թվարկված երաշխիքներից օգտվող անձանց համար ստեղծվելիք ՊՈԱԿ-ում աշխատանքը շարունակելու շահագրգռող պայմանների ձեւավորումն է:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով ամրագրել, որ ՀՀ ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչության քաղաքացիական ծառայողները «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում աշխատանքի անցնելու դեպքում պահպանում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչությունում զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ աշխատավարձը, եթե այն բարձր է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում զբաղեցրած հաստիքի համար սահմանված աշխատավարձից: Ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքով առաջարկվում է նախատեսել դրույթ այն մասին, որ ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված երաշխիքից օգտվող անձինք, որոնք աշխատանքի կանցնեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում՝ կպահպանեն «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը: Այս դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցրած եւ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում աշխատած ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ: Պետական կենսաթոշակ ստանալու պահից «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում տվյալ աշխատողի աշխատավարձի հաշվարկն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում զբաղեցրած հաստիքին համապատասխան: Նախկինում հաշվարկվող հավելումները եւ լրավճարներն այլեւս չեն հաշվարկվում:»:
Առաջարկվող կարգավորմամբ ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները ՊՈԱԿ-ում աշխատանքի նշանակվելուց հետո կպահպանեն «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը:
3. Ակնկալվող արդյունքը
Ակնկալվում է, որ աշխատավարձի չափի, ինչպես նաեւ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքի պահպանման դեպքում ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության փորձագետներն իրենց մասնագիտական գործունեությունը կշարունակեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում, ինչը հնարավորություն կտա ստեղծվելիք ՊՈԱԿ-ը համալրել երկարամյա աշխատանքային փորձ ունեցող փորձագետներով:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է Կոմիտեի կողմից:
5. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Այլ իրավական ակտերում փոփոխությունների եւ/կամ լրացումների անհրաժեշտությունը չի առաջանում:
6. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ».
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում