Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի 33-րդ հոդվածը 4-րդ մասից հետո լրացնել նոր՝ 4.1-ին եւ 4.2-րդ մասերով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«4.1. Հավաստագրման յուրաքանչյուր հնգամյա շրջափուլում ավագ եւ միջին բուժաշխատողները, սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ՇՄԶ կրեդիտների քանակը լրացնում են շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող իրենց կողմից ընտրված միջոցառումներին եւ Կառավարության կողմից հաստատված պարտադիր շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների ցանկում ներառված միջոցառումներին մասնակցելով:
4.2. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված օտարերկրյա եւ միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպվող շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումներին առցանց մասնակցության դեպքում դրանց համար նախատեսված վճարի փոխհատուցման կարգը եւ դեպքերը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հոկտեմբերի
1-ից: Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: