Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.5-րդ հոդվածով.
«Հոդված 14.5. Հաշվեքննիչ պալատի ծառայողների վարձատրությունը
1. Հաշվեքննիչ պալատի ծառայողների վարձատրությունը սահմանում է Հաշվեքննիչ պալատը՝ հիմք ընդունելով «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքով նախատեսված կարգավորումները:»:
Հոդված 2. Օրենքի 1-ին հավելվածում «Հաշվեքննիչ պալատի նախագահ 15.00» եւ «Հաշվեքննիչ պալատի անդամ 10.00» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հաշվեքննիչ պալատում ծառայությանը վերաբերող կարգավորումները գործելու պահից:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ Հաշվեքննիչ պալատի նախագահի եւ անդամի կողմից տվյալ պաշտոնի համար «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքով սահմանված որակավորման պահանջը բավարարելը շարունակում են գործել Օրենքի 1-ին հավելվածի «Հաշվեքննիչ պալատի նախագահ 15.00» եւ «Հաշվեքննիչ պալատի անդամ 10.00» պարբերություններում նշված գործակիցները: