Հոդված 1. ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-374-Ն օրենքի 3-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «հունվարի 31-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 1-ը» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված իրավաբանական անձի պետական գրանցումը ճանաչելու վերաբերյալ դիմումները կարող են ներկայացվել միայն այն դեպքում, երբ տվյալ իրավաբանական անձի հիմնադիրները կամ մասնակիցները ֆիզիկական անձինք են կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված՝ տեղեկատվական համակարգում ներառված այն իրավաբանական անձանց, որոնց վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն (բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ իրավաբանական անձի հիմնադիրները կամ մասնակիցները ֆիզիկական անձինք են կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք), Հայաստանի Հանրապետության առեւտրային բանկերում բացված բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները Կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում կարող են ուղղվել սոցիալական բնույթի ծախսերի ֆինանսավորմանը այդ իրավաբանական անձանց՝ տեղեկատվական համակարգում արտացոլված գործադիր մարմնի ղեկավարի կողմից:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ եռամսյա ժամկետում: