Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-0664-25.07.2003-ԱՀ,ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՀՀ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԿՈՆԿՐԵՏ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 78-րդ հոդվածին համապատասխան լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն իր գործունեության օրենսդրական ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության արտոնագիր ստանալու համար օտարերկրյա քաղաքացիներից կամ քաղաքացիություն չունեցող անձանցից գանձվող պետական տուրքի կոնկրետ դրույքաչափեր սահմանելու վերաբերյալ ընդունել օրենքի ուժ ունեցող որոշում մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 31-ը գործողության ժամկետով: