Հոդված 1. 2022 թվականի հունիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 19-րդ հոդվածի 5-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Դատապարտյալի ռիսկերի եւ կարիքների գնահատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:»
Հոդված 2. Օրենսգիրքի 57-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալները տեղափոխվում են բուժական քրեակատարողական հիմնարկ: Բուժական քրեակատարողական հիմնարկում դատապարտյալը պահվում է սույն օրենսգրքով եւ իրավական այլ ակտերով միջին անվտանգային գոտու խիստ պայմանների համար նախատեսված պայմաններում: Բուժական քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները սահմանվում են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով:»:
Հոդված 3. Օրենսգիրքի 59-րդ հոդվածի 4-րդ մասում «բժշկական ստորաբաժանում» բառերից հետո լրացնել «կամ բուժական քրեակատարողական հիմնարկ» բառերով:
Հոդված 4. Օրենսգիրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասում «բժշկական ստորաբաժանումներում» բառերից հետո լրացնել «եւ բուժական քրեակատարողական հիմնարկում» բառերով:
Հոդված 5. Օրենսգիրքի 91-րդ հոդվածի 3-րդ մասում «բժշկական ստորաբաժանումները,» բառերից հետո լրացնել «բուժական քրեակատարողական հիմնարկը,» բառերով:
Հոդված 6. Օրենսգիրքի 106-րդ հոդվածի 7-րդ մասում «քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանում» բառերից հետո լրացնել «կամ բուժական քրեակատարողական հիմնարկ» բառերով, իսկ «քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանումում» բառերից հետո՝ «կամ բուժական քրեակատարողական հիմնարկում» բառերով:
Հոդված 7. Օրենսգիրքի 169-րդ հոդվածի 7-րդ մասում «2024» բառը փոխարինել «2025» բառով:
Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: