Հոդված 1. «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասում «գործողությունների ծրագրեր» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ կարող է հավանության արժանացնել ոլորտային ներդրումային ծրագրեր: Սույն մասի իմաստով ներդրումային ծրագիր է համարվում տնտեսավարող սուբյեկտի նախաձեռնությամբ ներկայացված, պետական օժանդակության կարիք ունեցող եւ նախատեսվող ներդրումների ծավալը նախանշող ծրագիրը:» բառերը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: