Հոդված 1. «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի 49-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7) մասնակցելու «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով նախատեսված խաղային գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին:»
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ