Armenian ARMSCII Armenian
Կ-863-11.06.2024-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1081-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «հաշմանդամներին» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 1194-րդ հոդվածի 2-րդ մասում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 1207-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «ծերերի եւ հաշմանդամների տներում» բառերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում» բառերով, իսկ «ծերերի եւ հաշմանդամների տների» բառերը՝ «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: