Հոդված 1.
2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 77-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետում եւ 78-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում «մանկուց հաշմանդամ ընդհանուր երեխային կամ առաջին խմբի հաշմանդամ» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող ընդհանուր երեխային կամ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող» բառերով:
Հոդված 2.
Օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում «հաշմանդամ է դարձել» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: