Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-8633-11.06.2024-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1) 6-րդ կետում «հաշմանդամներ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց (երեխաներ)» բառերով.

2) 12-րդ կետում «պրոթեզաօրթոպեդիկ պարագաների» բառերը փոխարինել «աջակցող միջոցների» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ եւ 24-րդ կետերում, 124-րդ հոդվածի 4-րդ մասում եւ 147-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ եւ 40-րդ կետերում «հաշմանդամ դարձած» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «հաշմանդամի» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձի» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում եւ 245-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «հաշմանդամները» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի Հավելված 3-ով հաստատված ցանկի 1-ին կետի 8-րդ ենթակետում «հաշմանդամների սայլակների» բառերը փոխարինել «անվասայլակների» բառով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: