Հոդված 1. «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» 1997 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-188 օրենքում (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 6-րդ մասի դ) ենթակետում «բոլոր կարգի հաշմանդամները» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի՝
1) բ) կետում «հաշմանդամության խումբ են ձեռք բերել» բառերը փոխարինել «ճանաչվել են հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով, «, խեղումների» բառը հանել:
2) դ) կետում «խեղման» բառը փոխարինել «վնասվածքի» բառով, «հաշմանդամության խումբ ստացած» բառերը՝ «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված» բառերով:
Հոդված 3. Օրենքում գործածվող՝ վնասվածքի հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց վերաբերող դրույթների գործողությունները տարածվում են նաեւ մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը խեղման հետեւանքով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված անձանց վրա:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: