Հոդված 2. Օրենքի 11.1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Քաղաքաշինության բնագավառում հավաստագրված մասնագետները մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք են, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են մասնագիտական գործունեության ՇՄԶ համապատասխան հավաստագիր եւ գրանցվել են քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից վարվող մասնագետների գրանցամատյանում (այսուհետ՝ հավաստագրված մասնագետ), բացառությամբ ինժեներական գեոդեզիական ծառայություններ մատուցող անձանց, որոնց որակավորման պահանջները սահմանվում են «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքով:»:
Հոդված 3. Օրենքի 11.5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Պատասխանատու մասնագետ է հանդիսանում լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտին տրամադրված լիցենզիային կից համապատասխան ներդիրում ընդգրկված անձը, որն ունի ՇՄԶ հավաստագիր եւ գրանցված է մասնագետների գրանցամատյանում, բացառությամբ ինժեներական գեոդեզիական ծառայություններ մատուցող անձանց, որոնք կարող են հանդիսանալ պատասխանատու մասնագետ բացառապես «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքով սահմանված՝ գեոդեզիական եւ մարկշեյդերական գործունեության որակավորման վկայական ունենալու պարագայում:»:
Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի «բ» ենթակետը «գեոդեզիա» բառից առաջ լրացնել «ինժեներական» բառով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: