Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-8623-11.06.2024-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 67-րդ եւ 68-րդ կետերով.
 
«67) քարտեզագրության, չափագրման, հաշվառման եւ հողաշինարարության գործունեության որակավորման վկայականը վերաձեւակերպելու կամ կրկնօրինակը ստանալու համար բազային տուրքի
եռապատիկի չափով
68) գեոդեզիական եւ մարկշեյդերական գործունեության որակավորման վկայականը վերաձեւակերպելու կամ կրկնօրինակը ստանալու համար»: բազային տուրքի
եռապատիկի չափով

Հոդված 2. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը: