Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածի 1-ին մասի է) կետում «երկրորդ աշխարհամարտի հաշմանդամները եւ այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել» բառերը փոխարինել «երկրորդ աշխարհամարտի հաշմանդամություն ունեցող անձինք եւ այն անձինք, ովքեր դարձել են հաշմանդամություն ունեցող անձիք» բառերով, «պարտիզան հաշմանդամները» բառերը՝ «պարտիզան հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով, «մյուս հաշմանդամները»՝ «մյուս հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով:
Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) զ) կետում «առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք» բառերը.
2) ը) կետում «հաշմանդամ դարձած» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված» բառերով:
Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի բ) կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «բ) առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք.»:
Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետում «առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ հեղինակի» բառերը փոխարինել «առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված հեղինակի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող հեղինակի» բառերով:
Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետում «Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները» բառերը փոխարինել «Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով, իսկ «Հայրենական մեծ պատերազմի 1-ին խմբի հաշմանդամին ուղեկցող անձը» բառերը փոխարինել «Հայրենական մեծ պատերազմի առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձին կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձին ուղեկցող անձը» բառերով, իսկ 4-րդ մասում «հաշմանդամները» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: