Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «զ» կետը «առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք» բառերով.
2) «ը» կետի «հաշմանդամ դարձած» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված» բառերով:
Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«բ) առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք.»:
Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում «առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ հեղինակի» բառերը փոխարինել «առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված հեղինակի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող հեղինակի» բառերով:
Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում «Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները» բառերը փոխարինել «Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով, «Հայրենական մեծ պատերազմի 1-ին խմբի հաշմանդամին ուղեկցող անձը» բառերը՝ «Հայրենական մեծ պատերազմի առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձին կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձին ուղեկցող անձը» բառերով, իսկ 4-րդ մասի «հաշմանդամները» բառը՝ «հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: