Հոդված 1. Վավերացնել 2023 թվականի նոյեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված «Միջազգային արեւային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագիրը :
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԵՎԱՅԻՆ ԴԱՇԻՆՔԻ (ՄԱԴ) ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Միջազգային արեւային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրի (այսուհետ՝ Շրջանակային համաձայնագիր) հիմքը հանդիսանում է «Արեւային էներգետիկայի խթանմամբ զբաղվող պետությունների Միջազգային արեւային դաշինքի մեկնարկի մասին» (Declaration on the occasion to launch the international solar alliance of countries dedicated to the promotion of solar energy) 2015թ. նոյեմբերի 30-ի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հարցերին նվիրված խորհրդաժողովում ընդունված Փարիզի հայտարարությունը, որի նախաձեռնող պետություններն են Հնդկաստանը եւ Ֆրանսիան:
Համաձայնագրի նպատակը արեւային էներգետիկայի զարգացման ոլորտում համատեղ ջանքերի ներդրումն է՝ տեխնոլոգիաների, նորարությունների, ֆինանսավորման ներդաշնակեցման միջոցով եւ առկա խոչընդոտները համակարգված ձեւով վերացնելու նպատակով՝ բարեկեցության, էներգետիկ անվտանգության եւ ժողովուրդների կայուն զարգացման ապահովման համար:
Ներկայումս Շրջանակային համաձայնագիրը ստորագրել է 118 պետություն, որոնցից 97-ը ներկայացրել են վավերացման անհրաժեշտ փաստաթղթերը՝ դաշինքի լիիրավ անդամ դառնալու համար: Համաձայնագրին միանալու դեպքում՝ ՀՀ-ն կլինի տարածաշրջանում առաջինը:
Կարեւորելով Հայաստանում արեւային էներգետիկայի ներուժի հնարավորինս արդյունավետ օգտագործումը եւ ոլորտի զարգացման հեռանկարները՝ Շրջանակային համաձայնագրին միանալն իր նպաստը կբերի ոլորտում մրցունակության բարձրացմանը, եւ հիմք կստեղծի արեւային էներգետիկայի բնագավառում Շրջանակային համաձայնագրի կողմ-պետությունների միջեւ համագործակցության զարգացման համար՝ փորձի փոխանակման եւ ընդհանուր խնդիրներին ու մարտահրավերներին միասնական պատասխան տալու միջոցով: Միաժամանակ, Շրջանակային համաձայնագիրը կձեւավորի կողմ-պետությունների հետ համագործակցության լրացուցիչ հարթակ:
Օրենքի նախագիծը մշակվել է 2023 թվականի նոյեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված «Միջազգային արեւային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրի վավերացումն ապահովելու նպատակով:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2023 թվականի նոյեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված «Միջազգային արեւային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագիրը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Օրենքի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2023 թվականի նոյեմբերի 16-ին ստորագրված «Միջազգային արեւային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին»
շրջանակային համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:
Վերականգնվող էներգետիկան հանդիսանում է Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման կարեւորագույն ուղղություններից մեկը: Վերջին տարիներին մասնավորապես մեծ զարգացում է ապրել արեւային էներգետիկան:
2023թ. նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը Դուբայում (ԱՄԷ) կայացած Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ շրջանակային կոնվենցիայի անդամ երկրների 28-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը միացել է «Վերականգնվող էներգիայի աղբյուրների եռապատկման եւ էներգաարդյունավետության համակարգերի կրկնապատկման» վերաբերյալ մի շարք անդամ երկրների կողմից նախաձեռնված հանձնառությանը, ինչի իրագործման հարցում կարեւոր դերակատարում կարող է ունենալ «Միջազգային արեւային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրին ՀՀ միանալու հանգամանքը:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Միջազգային արեւային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ. հունվարի 14-ի N 48-Լ «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչեվ 2040 թվականը), Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչեւ 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման ռազմավարական ծրագրից եւ «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի 2022-2030թթ. Ծրագրին, Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի 2022-2030թթ. Ծրագրի առաջին փուլի (2022-2024 թվականների.) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության 2022թ. մարտի 24-ի N 398-Լ որոշումից:
Տեղեկանք
«Միջազգային արեւային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրի վավերացման նպատակահարմարության մասին
«Միջազգային արեւային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրի նպատակն է համատեղ ջանքերի ներդրման, տեխնոլոգիաների մշակման, նորարարությունների, ֆինանսավորման ներդաշնակեցման միջոցով զարգացնել արեւային էներգետիկան, որը կնպաստի ժողովուրդների բարեկեցությանը, էներգետիկ անվտանգությանը եւ կայուն զարգացմանը:
Հաշվի առնելով Հայաստանում արեւային էներգիայի պոտենցիալը, ոլորտի զարգացման դինամիկան եւ հեռանկարները՝ կազմակերպությանը միանալը հնարավորություն կստեղծի Հայաստանին ներգրավված լինելու արեւային էներգետիկայի զարգացման միջազգային գործընթացներին, ծանոթանալ ոլորտի զարգացման նորագույն առաջանցիկ տեխնոլոգիաներին, ներկայացնել սեփական հաջողված փորձը, ներդրումային ծրագրերը, ինչպես միջագային ներդրողներին, այնպես էլ՝ մասնագիտական, գիտական համայնքին:
«Միջազգային արեւային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կողմից 2023 թվականի նոյեմբերի 16-ին:
Համաձայնագրի վավերացումն արեւային էներգետիկայի բնագավառում հայկական մասնագիտացված կազակերպությունների համար հնարավորություն կստեղծի մասնակցել Միջազգային արեւային դաշինքի կողմից իրականացվող ծրագրերին:
2020թ. Միջազգային արեւային դաշինքը փոփոխություններ է կատարել իր հիմնարար փաստաթղթում Շրջանակային համաձայնագրի մեջ, որի համաձայն ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները հնարավորություն ունեն միանալու Դաշինքին: Ներկայում Դաշինքի շրջանակային համաձայնագիրը ստորագրել են 118 պետություն, որոնցից 97-ը ներկայացրել են վավերացման անհրաժեշտ փաստաթղթերը՝ դաշինքի լիիրավ անդամ դառնալու համար: Դաշինքի որոշումներ կայացնող մարմինը անդամ երկրների համապատասխան ոլորտի նախարարների մակարդակով տարին մեկ անգամ գումարվող վեհաժողովն է: Դաշինքի կենտրոնակայանը գտնվում է Հնդկաստանում:
2023թ. նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը Դուբայում (ԱՄԷ) կայացած Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ շրջանակային կոնվենցիայի անդամ երկրների 28-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը միացել է «Վերականգնվող էներգիայի աղբյուրների եռապատկման եւ էներգաարդյունավետության համակարգերի կրկնապատկման» վերաբերյալ մի շարք անդամ երկրների կողմից նախաձեռնված հանձնառությանը, ինչի իրագործման հարցում կարեւոր դերակատարում կարող է ունենալ «Միջազգային արեւային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրին ՀՀ միանալու հանգամանքը:
Վերականգնվող էներգետիկան հանդիսանում է Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման կարեւորագույն ուղղություններից մեկը: Վերջին տարիներին մասնավորապես մեծ զարգացում է ապրել արեւային էներգետիկան: Այսօր արդեն արտադրված էլեկտրաէներգիայի կառուցվածքում արեւային կայանների (ներառյալ՝ ինքնավար էներգաարտադրությունը) միջոցով արտադրված էլեկտրաէներգիան՝ շուրջ 8.8 %-ը: Էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսվում է 2030թ. արեւային էներգիայի մասնաբաժինը հասցնել ընդհանուրի մեջ 15 տոկոսի:
ՀՀ կառավարությունը նպատակ ունի ընդհանուր առմամբ մինչեւ 2040 թվականը արեւային եւ հողմային կայանների հզորությունն առնվազն հասցնել 2000 ՄՎտ-ի: Արդյունքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արտադրված էլեկտրական էներգիայի մասնաբաժինը էլեկտրական էներգիայի համախառն վերջնական սպառման մեջ 2030 թվականին, ներառյալ խոշոր հիդրոէլեկտրակայանները, կհասնի շուրջ 50%-ի, իսկ մինչեւ 2040 թվականը՝ շուրջ 60%-ի: Այդ նպատակով անհրաժեշտ է կառուցել շուրջ 1000 ՄՎտ հզորությամբ արեւային կայաններ՝ ներառյալ ինքնավար էներգաարտադրության տեղակայանքները, զուգահեռաբար ներդնելով նաեւ շուկայական մեխանիզմներ կուտակիչ կայանների կառուցումը խթանելու համար: 2030-2040 թվականներին կկառուցվեն 500 ՄՎտ հզորության արեւային կայաններ՝ ըստ անհրաժեշտության համակցելով կուտակիչ կայանների հետ:
Վերը նշված զարգացումները խրախուսում են Հայաստանի առավել ներկայացվածությանը եւ ինտեգրմանը արեւային էներգետիկայի ոլորտում միջազգային հարթակներին:
Առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի դրույթներով Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նպատակահարմար է համարում «Միջազգային արեւային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրի վավերացումը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԵՎԱՅԻՆ ԴԱՇԻՆՔԻ (ՄԱԴ) ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Միջազգային արեւային դաշինքը հիմնադրվել է Հնդկաստանի եւ Ֆրանսիայի համատեղ ջանքերի շնորհիվ՝ կլիմայի փոփոխության դեմ աշխատանքները մեկտեղելու եւ արեւային էներգիայի ռեսուրսները լայնորեն կիրառելու նպատակով: Դաշինքի հայեցակարգը մշակվել է 2015թ. Փարիզում կայացած Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 21-րդ համաժողովի (COP21) շրջանակներում: 2020թ. Դաշինքը փոփոխություններ է կատարել իր հիմնարար փաստաթղթում Շրջանակային համաձայնագրի մեջ, որի համաձայն ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները հնարավորություն ունեն միանալու Դաշինքին: Ներկայումս Դաշինքի շրջանակային համաձայնագիրը ստորագրել են 118 պետություն, որոնցից 97-ը ներկայացրել են վավերացման անհրաժեշտ փաստաթղթերը՝ դաշինքի լիիրավ անդամ դառնալու համար: Դաշինքի որոշումներ կայացնող մարմինը անդամ երկրների համապատասխան ոլորտի նախարարների մակարդակով տարին մեկ անգամ գումարվող վեհաժողովն է: Դաշինքի կենտրոնակայանը գտնվում է Հնդկաստանում:
2023թ. նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը Դուբայում (ԱՄԷ) կայացած Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ շրջանակային կոնվենցիայի անդամ երկրների 28-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը միացել է «Վերականգնվող էներգիայի աղբյուրների եռապատկման եւ էներգաարդյունավետության համակարգերի կրկնապատկման» վերաբերյալ մի շարք անդամ երկրների կողմից նախաձեռնված հանձնառությանը, ինչի իրագործման հարցում կարեւոր դերակատարում կարող է ունենալ «Միջազգային արեւային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրին ՀՀ միանալու հանգամանքը:
Վերականգնվող էներգետիկան հանդիսանում է Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման կարեւորագույն ուղղություններից մեկը: Վերջին տարիներին մասնավորապես մեծ զարգացում է ապրել արեւային էներգետիկան: Այսօր արդեն արտադրված էլեկտրաէներգիայի կառուցվածքում արեւային կայաններից արտադրվում է ընդհանուր էլեկտրաէներգիայի ավելի քան 5 տոկոսը: Էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսվում է 2030թ. արեւային էներգիայի մասնաբաժինը հասցնել ընդհանուրի մեջ 15 տոկոսի:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ 2023 թվականի նոյեմբերի 16-ին ստորագրված «Միջազգային արեւային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԵՎԱՅԻՆ ԴԱՇԻՆՔԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Միջազգային արեւային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի եւ ՀՀ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության համար միջազգային կազմակերպությանը անդամակցություն նախատեսելու հիմքով:
Միաժամանակ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
2023թ. նոյեմբերի 16-ին ստորագրված «Միջազգային արեւային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին
2023թ. նոյեմբերի 16-ին ստորագրված «Միջազգային արեւային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրում առկա են Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ (մասնավորապես՝ Համաձայնագրի 10-րդ հոդվածը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցման):
ՆԱԽԱԳԱՀ
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Սանոսյան,
Ի կատարումն Ձեր հանձնարարականի՝ հայտնում ենք, որ «Միջազգային արեւային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԵՎԱՅԻՆ ԴԱՇԻՆՔԻ (ՄԱԴ) ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» համաձայնագՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Համաձայնագրի կատարման համար պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԵՎԱՅԻՆ ԴԱՇԻՆՔԻ (ՄԱԴ) ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Միջազգային արեւային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2023թ. նոյեմբերի 16-ին, Հայաստանի Հանրապետության կողմից Համաձայնագիրը ստորագրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:
Համաձայնագրի վավերացումը, ընդունումը կամ հաստատումն իրականացվում է պետությունների կողմից՝ իրենց համապատասխան սահմանադրական գործընթացներին համապատասխան: Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման կամ հաստատման տասնհինգերորդ փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից հետո երեսուներորդ օրը:
2024թ. փետրվարի 19-ի դրությամբ Համաձայնագիրը ստորագրել է 118 պետություն, վավերացվել է 97 պետության կողմից (ցանկը կից ներկայացվում է)
:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում