Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-872-20.06.2024-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 2 ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 2 համաձայնագիրը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԹԻՎ 2 ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի իրականացման նպատակով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից («ՎԶԵԲ») ներգրավվել են 14.6 մլն եվրո ծավալով վարկային եւ 5.3 մլն եվրո ծավալով դրամաշնորհային միջոցներ: Մեկ այլ դրամաշնորհ՝ 2 մլն եվրո ծավալով, ներգրավվել է Արեւելյան Եվրոպային էներգախնայողության ու շրջակա միջավայրի գործընկերության («E5P») տարածաշրջանային հիմնադրամից: Վարկային եւ դրամաշնորհային միջոցների ներգրավումն իրականացվել է երեք տրանշներով. վարկի 5.3-ական մլն եվրո ծավալով երկու տրանշները եւ 2.65-ական մլն եվրո ծավալով ՎԶԵԲ երկու դրամաշնորհներն ուղղված են ճանապարհաշինությանը, իսկ վարկի 4 մլն եվրո ծավալով երրորդ տրանշը եւ E5P դրամաշնորհը՝ քաղաքային լուսավորության արդիականացմանը:

2021թ. հայկական կողմը դիմել էր ՎԶԵԲ՝ Գ տրանշի ամբողջ վարկային միջոցները ճանապարհաշինությանն ուղղելու կապակցությամբ, քանի որ ըստ նախնական հաշվարկների՝ դրամաշնորհային միջոցները բավարար են ծրագրի փողոցային լուսավորության բաղադրիչի համար: Մասնավորապես, առաջարկվել էր վարկային միջոցներով իրականացնել Գյումրու Անի եւ Ավստրիական թաղամասերի ողջ փողոցային ցանցի հիմնանորոգումը, իսկ դրամաշնորհային միջոցներով՝ նույն թաղամասերի եւ Անի թաղամասը քաղաքին կապող Շիրակացի փողոցի արտաքին լուսավորության համակարգի արդիականացումը:

Ի պատասխան՝ ՎԶԵԲ-ը հայտնել էր, որ առաջարկը կարող է դիտարկել միայն անկախ փորձագետի կողմից կատարված տեխնիկատնտեսական ուսումնասիրության պարագայում: Վերջինով անկախ փորձագետի կողմից ներկայացվել է Ծրագրի Գ տրանշի նոր շրջանակը, որն ընդգրկում է թե՛ ճանապարհաշինության, թե՛ փողոցային լուսավորության բաղադրիչներ: Ընդ որում՝ նոր շրջանակի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 10.2 մլն եվրո՝ վարկով եւ դրամաշնորհով հատկացված 6 մլն եվրոյի փոխարեն: Հավելյալ 1.5 մլն եվրո կպահանջվի աշխատանքների իրականացման աջակցության եւ տեխնիկական վերահսկողության համար: Առաջացած ֆինանսական բացը (5.7 մլն եվրո) նախատեսվում է լրացնել հետեւյալ աղբյուրներից.

Ա եւ Բ տրանշների վարկային եւ դրամաշնորհային միջոցների խնայողություն (շուրջ 2.3 մլն եվրո), վարկի ավելացում՝ 2.72 մլն եվրո ծավալով նոր տրանշի սահմանմամբ, ծրագրի իրականացման աջակցության ներգրավում ՎԶԵԲ-ից՝ 0.75 մլն եվրո ծավալով:

Արդյունքում՝ 2024թ. փետրվարի 16-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 2 համաձայնագիրը, որով կնախատեսվի 2.72 մլն եվրո արժողությամբ նոր՝ Դ տրանշ՝ ուղղված Գյումրու Անի եւ Ավստրիական թաղամասերում իրականացվելիք աշխատանքների համաֆինանսավորմանը:

Միեւնույն ժամանակ վարկային համաձայնագրում կատարվել է մեկ այլ փոփոխություն, որով վարկի բոլոր տրանշների վերջին հասանելիության ժամկետ է սահմանվել 2028թ. նոյեմբերի 28-ը: Վերջինս զուգահեռաբար կտարածվի նաեւ Ա եւ Բ տրանշների դրամաշնորհային համաձայնագրերի համար, քանի որ դրանց վերջնաժամկետը փոխկապակցված է վարկի վերջնաժամկետին, իսկ Գ տրանշի դրամաշնորհային համաձայնագրի համար իրականացվել է առանձին փոփոխություն՝ սահմանելով նույն վերջնաժամկետը:

Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 2 համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար կառաջացնի ֆինանսական պարտավորություններ:

Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 2 համաձայնագիրը համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով քաղաքաշինության եւ ճանապարհաշինության ոլորտներում նախատեսված տնտեսական բարեփոխումների առաջնահերթ ուղղություններին եւ կնպաստի տարածքային համաչափ զարգացմանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 2 համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի իրականացման նպատակով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից («ՎԶԵԲ») ներգրավվել են 14.6 մլն եվրո ծավալով վարկային եւ 5.3 մլն եվրո ծավալով դրամաշնորհային միջոցներ: Մեկ այլ դրամաշնորհ՝ 2 մլն եվրո ծավալով, ներգրավվել է Արեւելյան Եվրոպային էներգախնայողության ու շրջակա միջավայրի գործընկերության («E5P») տարածաշրջանային հիմնադրամից: Վարկային եւ դրամաշնորհային միջոցների ներգրավումն իրականացվել է երեք տրանշներով. վարկի 5.3-ական մլն եվրո ծավալով երկու տրանշները եւ 2.65-ական մլն եվրո ծավալով ՎԶԵԲ երկու դրամաշնորհներն ուղղված են ճանապարհաշինությանը, իսկ վարկի 4 մլն եվրո ծավալով երրորդ տրանշը եւ E5P դրամաշնորհը՝ քաղաքային լուսավորության արդիականացմանը:

Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 2 համաձայնագրով սկզբնական վարկային համաձայնագրում ավելացվում է 2.72 մլն եվրո արժողությամբ նոր՝ Դ տրանշ՝ ուղղված վարկային համաձայնագրով նախատեսված աշխատանքների համաֆինանսավորմանը:

Վարկի Դ տրանշի սպասարկումն ու մարումն իրականացվելու է սկզբնական վարկային համաձայնագրով սահմանված պայմաններով ու դրույթներով. վարկի մարման ժամկետը 15 տարի է, որից արտոնյալ ժամկետը՝ 3 տարի, տոկոսադրույքը լողացող է՝ 6-ամսյա Euribor + 1% մարժա, ընդ որում՝ 6-ամսյա Euribor-ի՝ բացասական դրույքաչափի պարագայում հաշվարկների համար ընդունվում է վերջինիս 0% մեծությունը: Վարկի սպասարկման գծով վճարումների հաճախականությունը կիսամյակային է, մայր գումարի մարումները փոխկապված են վարկի ամբողջ գումարին եւ իրականացվում են հավասարաչափ վճարումներով:

Վարկի չմասհանված գումարի նկատմամբ հաշվարկվում է պարտավորության վճար՝ տարեկան 0.5%-ի չափով, որը հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ՝ սկսած համաձայնագրի ստորագրումից 60 օր հետո: Նախատեսվում է նաեւ միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 1%-ի չափով, որը ենթակա է վճարման վարկային միջոցների հաշվին՝ տրանշի ուժի մեջ մտնելու ամսաթվին կամ դրանից հետո 7 օրվա ընթացքում:

Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 2 համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է վերոհիշյալ պայմաններով եւ դրույթներով սպասարկել ու մարել սկզբնական վարկային համաձայնագրով ստանձնած վարկը՝ իրականացվելիք փոփոխություններով ավելացված չափով:

ԷԴՈՒԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 2 ՀԱՄԱՁԱՅՆԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված  «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2024 թվականի փետրվարի 16-ին:

Համաձայնագրով նախատեսվում  է Բանկից ներգրավել հավելյալ 2,720.000 եվրոյի չափով վարկ Գյումրի քաղաքի Անի եւ Ավստրիական թաղամասերի ճանապարհների վերանորոգման եւ լուսավորության ապահովման համար: Բացի այս՝ Ծրագրի իրականացմանն աջակցելու համար Բանկի կողմից կտրամադրվի 750.000 եվրո դրամաշնորհային միջոցներ:

Համաձայն Համաձայնագրի 2.03՝ «Ուժի մեջ մտնելու ամսաթիվը» Բաժնի.

«Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվն այն ամսաթիվն է, երբ Բանկը Վարկառուին ուղարկում է ծանուցում Բանկի կողմից սույն բաժնի համաձայն պահանջվող ապացույցների ընդունման մասին.

ա) Բանկը բավարարված է, որ 2021 թվականի ստանդարտ պայմանների 7.01 բաժնի «ա» կետում կամ 7.06 բաժնում նշված որեւէ իրադարձություն տեղի չի ունեցել եւ չի շարունակվում.

բ) Վարկառուի անունից Փոփոխություններ կատարելու մասին սույն համաձայնագրի կնքումը եւ հանձնումը պատշաճ կերպով հաստատվել կամ վավերացվել են պետական եւ կորպորատիվ բոլոր անհրաժեշտ գործողություններով, եւ

գ) կնքվել եւ Բանկին է հանձնվել Ծրագրի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիրը՝ Բանկին բավարարող ձեւով եւ բովանդակությամբ, եւ կատարվել են այն ուժի մեջ մտնելու բոլոր նախապայմանները՝ բացառությամբ միայն Փոփոխություններ կատարելու մասին սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու»:

Ելնելով վերոգրյալից եւ առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից՝ Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի  միջեւ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը նպատակահարմար է:

ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝          ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Սանոսյան,

Ի պատասխան Ձեր 26.02.2024 թվականի թիվ Մ/12956-2024 գրության՝ հայտնում ենք, որ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 2 համաձայնագրի նախագծով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2016Թ. ՄԱՅԻՍԻ 11-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԹԻՎ 2» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթներով:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝         ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 2 ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ֆինանսական պայմանագրի իրականացման համար պատասխանատու մարմին է հանդիսանում Գյումրու քաղաքապետարանը:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն