Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 13-րդ հոդվածի 2-րդ պարբերության 1-ին նախադասությունում «123-131» թվերը փոխարինել «123.131.1» թվերով:
Հոդված 2. Օրենսգրքի 131-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ խմբագրությամբ 5.1-ին մասով.
«5.1. Ապրանքների առաքում իրականացնող հեծանիվ կամ մոպեդ վարող անձի կողմից հեծանիվը կամ մոպեդն առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով վարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով:»,
2) 6-րդ մասում «առաջինից հինգերորդ» բառերը փոխարինել «1-5.1-ին» թվերով,
3) 6.1-ին մասում «1-5-րդ» թվերը փոխարինել «1-5.1-ին» թվերով:
Հոդված 3. Օրենսգրքի 10-րդ գլուխը լրացնել նոր 131.1-ին հոդվածով հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 131.1. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթեւեկությանը ներկայացվող պահանջները խախտելը
1. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթեւեկությանը ներկայացվող պահանջները (կանոնները) խախտելը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված դեպքերի՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
2. Ապրանքների առաքում իրականացնող անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցն օգտագործելն առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով ՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով:
3. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցները վարձակալությամբ տրամադրելու գործառույթ իրականացնող կազմակերպությունների (անձանց) եւ ֆիզիկական անձանց կողմից «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24.4-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված պահանջը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ կազմակերպությունների (անձանց) նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանինապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
4. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցով ուղեւոր կամ բեռ տեղափոխելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
5. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցով այլ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոց կամ միջոցներ տեղափոխելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ կազմակերպությունների (անձանց) նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանինապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Հոդված 4. Օրենսգրքի 264-րդ հոդվածի 4-րդ մասում «173» թվից առաջ լրացնել «131.1-ին հոդվածի 3-րդ մասով,» բառերը, իսկ նույն մասի «մինչեւ գործի քննությունը վերցնել» բառերից հետո լրացնել «անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը,» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին, 287-րդ հոդվածի 2-րդ, 302-րդ հոդվածի 1-ին, 305-րդ հոդվածի 2-րդ եւ 307-րդ հոդվածի 3-րդ մասերում «131» թվից հետո համապատասխան գրելաձեւով լրացնել «131.1» թիվը:
Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից: