Հոդված 1. Վավերացնել 2023 թվականի դեկտեմբերի 11-ին եւ 2024 թվականի մարտի 25-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Վարկ 3449-ARM. «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր»-վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում եւ վարկային միջոցների վերաբաշխում» նամակ-համաձայնագիրը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ «ՎԱՐԿ 3449-ARM. «ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ (Մ6 ՎԱՆԱՁՈՐ-ԲԱԳՐԱՏԱՇԵՆ) ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ» - ՎԱՐԿԻ ՓԱԿՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐՐՈՐԴ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի (այսուհետ՝ ԱԶԲ) միջեւ կնքված «Վարկ 3449-ARM. «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի համաձայն վարկի փակման ժամկետը 2023թ. դեկտեմբերի 31-ն է:
ԱԶԲ-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել վարկի փակման ժամկետը մինչեւ 2024թ. օգոստոսի 31-ը երկարաձգելու եւ վարկային միջոցների վերաբաշխում կատարելու վերաբերյալ, մասնավորապես՝ նախատեսվել է «Չբաշխված գումարներ» 4-րդ բաղադրիչից կատարել վերաբաշխում 2,850,000 եվրո գումարի չափով՝ ուղղելով նշված գումարները հետեւյալ կատեգորիաներին.
Վերաբաշխման անհրաժեշտությունը պայմանավորված է վարկային համաձայնագրի շրջանակներում 2023 թվականին ավարտված, ինչպես նաեւ 2024 թվականին գործող պայմանագրերով ֆինանսական պարտավորությունները ժամանակացույցով սահմանված ժամկետներում մարելու անհրաժեշտությամբ:
Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Վարկ 3449-ARM. «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» - վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում եւ վարկային միջոցների վերաբաշխում» նամակ-համաձայնագրի վավերացումը գտնում ենք նպատակահարմար:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար |
Գ.Սանոսյան |
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՎԱՐԿ 3449-ARM. «ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ (Մ6 ՎԱՆԱՁՈՐ-ԲԱԳՐԱՏԱՇԵՆ) ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ» - ՎԱՐԿԻ ՓԱԿՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐՐՈՐԴ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Վարկ 3449-ARM. «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» - վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում եւ վարկային միջոցների վերաբաշխում» նամակ-համաձայնագիրը (այսուհետ՝ Նամակ-համաձայնագիր) ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 11-ին եւ 2024 թվականի մարտի 25-ին:
Նամակ-համաձայնագրի նպատակն է երկարաձգել վարկի փակման ամսաթիվը մինչեւ 2024 թվականի օգոստոսի 31-ը եւ կատարել վարկի չբաշխված գումարների վերաբաշխում:
Նամակ-համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն օրը, երբ Բանկը ստանա Վարկառուի գրավոր ծանուցումը՝ վերջինիս ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ ՀՀ օրենսդրությամբ պահանջվող բոլոր ներքին ընթացակարգերի ավարտի վերաբերյալ:
Առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ««Վարկ 3449-ARM. «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» - վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում եւ վարկային միջոցների վերաբաշխում» նամակ-համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը նպատակահարմար է:
ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ |
ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ |
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՎԱՐԿ 3449-ARM. «ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ (Մ6 ՎԱՆԱՁՈՐ-ԲԱԳՐԱՏԱՇԵՆ) ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ» - ՎԱՐԿԻ ՓԱԿՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐՐՈՐԴ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԱԽԱԳԻԾԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Միաժամանակ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Նախագիծը ենթակա կլինի վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ |
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՎԱՐԿ 3449-ARM. «ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ (Մ6 ՎԱՆԱՁՈՐ-ԲԱԳՐԱՏԱՇԵՆ) ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ - ՎԱՐԿԻ ՓԱԿՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐՐՈՐԴ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ»» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2023 թվականի դեկտեմբերի 11-ին եվ 2024 թվականի մարտի 25-ին ստորագրված «Վարկ 3449-ARM. «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» - Վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում եւ վարկային միջոցների վերաբաշխում» նամակ-համաձայնագրով առաջարկվում է վարկային համաձայնագրով նախատեսված չբաշխված միջոցներից (4.48 մլն եվրո) 2.5 մլն եվրո գումարը վերաբաշխել «Շինարարական աշխատանքներ եւ խորհրդատվական ծառայություններ» 1-ին եւ 350.0 հազ. եվրոն՝ «Պահպանման ծախսեր» 2-րդ բաղադրիչներին:
2024թ. պետական բյուջեով վարկային համաձայնագրի շրջանակներում 1049 ծրագրի 11007 միջոցառման համար նախատեսվել է 357.4 հազ. եվրո (124,860.2 հազ. դրամ), որից՝ 350,0 հազ. եվրո (121,680.0 հազ. դրամ) վարկային միջոցներ, 7.4 հազ. եվրո (3,180.0 հազ. դրամ) համաֆինանսավորում, 21004 միջոցառման համար՝ 1,207.0 հազ. եվրո (512,330.4 հազ. դրամ), որից՝ 1,005.6 հազ. եվրո (426,853.7 հազ. դրամ) վարկային միջոցներ, 201.4 հազ. եվրո (85,476.7 հազ. դրամ) համաֆինանսավորում:
Հիմք ընդունելով վերոգրյալը եւ հաշվի առնելով, որ վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգումը նախատեսված է մինչեւ 2024թ. օգոստոսի 31-ը՝ Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2023 թվականի դեկտեմբերի 11-ին եվ 2024 թվականի մարտի 25-ին ստորագրված «Վարկ 3449-ARM. «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» - Վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում եւ վարկային միջոցների վերաբաշխում» նամակ-համաձայնագրով նախատեսված վերաբաշխումը ՀՀ 2024թ. պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ՝ 1,494.4 հազ. եվրոյի չափով վարկային միջոցների, ինչպես նաեւ համարժեք համաֆինանսավորման մասով:
ԷԴՈՒԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի
01.04.2024 թվականի թիվ 02/06.5/11860-2024 գրության
Հարգելի՛ պարոնայք
Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Վարկ 3449-ARM. «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» - վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում եւ վարկային միջոցների վերաբաշխում» նամակ-համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
Հարգանքով՝ |
Գ. Սանոսյան |
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՎԱՐԿ 3449-ARM. «ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ (Մ6 ՎԱՆԱՁՈՐ-ԲԱԳՐԱՏԱՇԵՆ) ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ» - ՎԱՐԿԻ ՓԱԿՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐՐՈՐԴ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վարկային համաձայնագրի իրականացման համար պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում