Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-842-08.05.2024,08.07.2024-ԱռՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին»2002 թվականի դեկտեմբերի 11-ի
ՀՕ-474-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը «ոլորտում»բառից հետո լրացնել «օժանդակ»բառով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 2. Օրենքի հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) վերարտադրողական առողջություն՝ մարդու ֆիզիկական, հոգեկան եւ սոցիալական լիակատար բարեկեցության վիճակ՝ կապված վերարտադրողական համակարգի, դրա գործառույթների ու կենսընթացների հետ.

2) հղիության արհեստական ընդհատում (աբորտ)՝ բժշկական միջամտություն, որը կատարվում է հղիության ընդհատման նպատակով մինչեւ հղիության 22 շաբաթը.

3) բժշկական ամլացում՝ վիրաբուժական միջամտություն, որը կիրառվում է որպես մշտական բեղմնականխման եղանակ եւ կատարվում է միայն կամավոր սկզբունքով.

4) վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ՝ գործողություններ եւ միջամտություններ, որոնք ներառում են մարդու ձվաբջիջների, սերմի կամ սաղմերի հետ փորձանոթային պայմաններում իրականացվող գործողություններ անպտղության խնդրի հաղթահարման եւ հղիության հասնելու նպատակով: Այն ներառում է, բայց չի սահմանափակվում միայն արտամարմնային բեղմնավորումով եւ սաղմի տեղադրմամբ, սեռաբջիջների, վերարտադրողական օրգանների հյուսվածքների եւ սաղմի կրիոպահպանումով, ձվաբջիջների եւ սաղմերի նվիրատվությամբ եւ փոխնակ մայրությամբ: Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաները չեն ներառում օժանդակ սերմնավորում՝ ամուսնու կամ դոնորի սերմով.

5) օժանդակ սերմնավորում՝ տղամարդու մշակված սերմի (սպերմայի) արհեստական ճանապարհով ներմուծում կնոջ հեշտոց կամ արգանդի խոռոչ.

6) արտամարմնային (փորձանոթային) բեղմնավորում եւ սաղմի տեղափոխում՝ կնոջ օրգանիզմից դուրս լաբորատոր պայմաններում սերմնաբջջի եւ ձվաբջջի կորիզանյութերի միավորում, առաջացած սաղմի փորձանոթային զարգացում եւ տեղափոխում արգանդի խոռոչ.

7) դեռահասներ՝ բժշկակենսաբանական (ֆիզիոլոգիական) հասկացություն, որը ներառում է 10-ից մինչեւ 18 տարեկան անձանց տարիքային խումբը եւ բնորոշում է մանկությունից լրիվ չափահասության անցումային շրջանը.

8) նախատեսված ծնողներ՝ զույգեր կամ անհատներ, որոնք դիտարկում են փոխնակ մայրությունը որպես ծնող դառնալու միջոց իրենց կամ դոնորական սեռաբջիջներից ստացված սաղմ օգտագործելով.

9) փոխնակ մայր՝ կին, ով սույն օրենքով սահմանված կարգով, անհատույց կամ դրամական հատուցման դիմաց կրում է հղիություն՝ նոտարական վավերացմամբ գրավոր պայմանագրի համաձայն պարտավորվում է սերունդը փոխանցել նախատեսված ծնողին (ներին) եւ որից ծնված երեխան չի կրում նրա գենոտիպը.

10) կենսաբանական ծնող՝ տղամարդ կամ կին, որի սեռաբջջից է ձեւավորվում սաղմը, եւ որի գենոտիպի կրողը նրա ապագա երեխան է.

11) վերարտադրողականության դոնոր (այսուհետ՝ դոնոր)՝ այլ անձանց օգտագործման նպատակով իր բեղմնունակ սերմը կամավոր տրամադրող տղամարդ կամ իր բեղմնունակ ձվաբջիջը կամավոր տրամադրող կին.

12) արտամարմնային բեղմնավորմամբ ստացված սաղմ՝ կենսաբանական ծնողի (ների) կամ կենսաբանական ծնողի եւ դոնորի կամ դոնորների սեռաբջիջների միաձուլման արդյունքով առաջացած բեղմնավորման արգասիք, որը պետք է կրի կենսաբանական մայրը կամ երեխայի ապագա մայրը կամ փոխնակ մայրը.

13) հարազատ՝ արյունակցական 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի կապ ունեցող անձ.

14) բեղմնականխում՝ անցանկալի հղիության կանխում ապացուցողական բժշկության միջոցների կամ մեթոդների կիրառմամբ.

15) անպտղություն՝ զույգի մեկ տարի կանոնավոր սեռական կյանքով ապրելու եւ բեղմնականխման միջոցներ եւ մեթոդներ չօգտագործելու դեպքում կնոջ հղիության բացակայություն.

16) վերարտադրողականության բնագավառի տվյալների բազա՝ լիազոր մարմնի կողմից վարվող ռեեստր, որը պարունակում է տեղեկատվություններ՝

ա. որպես դոնոր հանդես գալու ցանկություն հայտնած, սահմանված կարգով բժշկական հետազոտության ենթարկված, որպես դոնոր ընտրված եւ սեռաբջիջը հանձնած անձանց վերաբերյալ,

բ. որպես փոխնակ մայր հանդես գալու ցանկություն հայտնած, սահմանված կարգով բժշկական հետազոտության ենթարկված եւ փոխնակ մայր լինելու հակացուցումներ չունեցող անձանց վերաբերյալ,

գ. արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված եւ անհատույց տրամադրված սաղմերի վերաբերյալ:ե:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում՝

1) «բնակվող կամ գտնվող»բառերը փոխարինել «օրինական հիմունքներով բնակվող կամ գտնվող»բառերով.

2) «հետ»բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի»բառերով:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սեռաբջիջների եւ սաղմի պահպանումը, ոչնչացումը, անհատույց տրամադրումը, արտահանումը եւ ներմուծումըե.

2) 1-ին մասի «սեռաբջիջները»բառից հետո «եւ»բառը փոխարինել «կամ»բառով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերով.

«4. Կենսաբանական ծնողների սեռաբջիջների, կենսաբանական ծնողների կամ կենսաբանական ծնողի եւ դոնորի սեռաբջիջների միաձուլման արդյունքում առաջացած սաղմերի արտահանումն ու ներմուծումն իրականացվում է բժշկական օգնության եւ սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության կողմից տրամադրված տեղեկանքի հիման վրա՝ Կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով: Սաղմերի եւ սեռաբջիջների արտահանման եւ ներմուծման կարգի եւ պայմանների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված վարչական պատասխանատվություն:

Կենսաբանական ծնողների սեռաբջիջների միաձուլման արդյունքում առաջացած սաղմերի արտահանումն ու ներմուծումն իրականացվում է կենսաբանական ծնողների գրավոր համաձայնությամբ, իսկ կենսաբանական ծնողի սեռաբջիջների, կենսաբանական ծնողի եւ դոնորի սեռաբջիջների միաձուլման արդյունքում առաջացած սաղմերի արտահանումն ու ներմուծումը՝ կենսաբանական ծնողի գրավոր համաձայնությամբ:

Կենսաբանական ծնողի (ծնողների) գրավոր համաձայնության եւ բժշկական օգնության եւ սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության կողմից տրամադրված տեղեկանքի ձեւերը սահմանում է Կառավարությունը:

5. Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրված բուժօգնության ավարտից հետո կենսաբանական ծնող (ծնողներ) հանդիսացող զույգը (կինը եւ տղամարդը) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող կինը գրավոր համաձայնություն է (են) տալիս արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված եւ չօգտագործված սաղմերը՝

1) անհատույց տրամադրել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությանը՝ հետեւյալ անձանց անհատույց տրամադրելու նպատակով.

ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կնոջը (ամուսնուն),

բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կնոջը,

գ. ազգությամբ հայ՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով

բնակվող կամ գտնվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ գտնվող օտարերկրացի զույգին,

դ. ազգությամբ հայ՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով բնակվող կամ գտնվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող օտարերկրացի կնոջը.

2) ոչնչացնել.

3) պահպանել համապատասխան բժշկական կազմակերպությունում՝ դրամական հատուցման դիմաց, իսկ գրավոր համաձայնությամբ նախատեսված սաղմի պահպանման ժամկետը լրանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, սաղմի պահպանման ծառայություն ստանալու մասին իր ցանկությունն ամրագրող նոր գրավոր համաձայնություն չտալու դեպքում լիազորել սաղմի պահպանումն իրականացնող բժշկական կազմակերպությանը՝

ա. անհատույց տրամադրել սաղմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կնոջը (ամուսնուն),

բ. անհատույց տրամադրել սաղմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կնոջը,

գ. անհատույց տրամադրել սաղմը ազգությամբ հայ՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով բնակվող կամ գտնվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ գտնվող օտարերկրացի զույգին,

դ. անհատույց տրամադրել սաղմը ազգությամբ հայ՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով բնակվող կամ գտնվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող օտարերկրացի կնոջը.

ե. ոչնչացնել:

6. Արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված եւ չօգտագործված սաղմերի անհատույց տրամադրման, ոչնչացման, պահպանման, վերաբերյալ գրավոր համաձայնության ձեւը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կնոջը (ամուսնուն) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կնոջը կամ ազգությամբ հայ՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով բնակվող կամ գտնվող Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ գտնվող օտարերկրացի զույգին կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող օտարերկրացի կնոջը, սաղմի անհատույց տրամադրման, պահպանման, ոչնչացման, կարգն ու պայմանները սահմանում է Կառավարությունը:ե:

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում «ամուսինների»բառը փոխարինել «անձի»բառով, իսկ «նրանց»բառը փոխարինել «անձի»բառով:

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը «նրանց»բառից հետո լրացնել «գրավոր դիմումի եւ»բառերով:

Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետում «մինչեւ 12 շաբաթական»բառերը փոխարինել «մինչեւ 11 շաբաթ 7 օր»բառերով.

2) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) 11 շաբաթ 7 օրից մինչեւ 22 շաբաթական հղիության ժամկետը կատարվում է բացառապես բժշկական (ներառյալ՝ սեռի հետ կապված հիվանդության ժառանգման հավանականության դեպքում) ցուցումների առկայության դեպքում՝ կնոջ գրավոր համաձայնությամբ կամ սոցիալական ցուցումների առկայության դեպքում՝ կնոջ գրավոր դիմումի համաձայն:ե:

3) 2-րդ մասում «12-ից մինչեւ»բառերը փոխարինել «11 շաբաթ 7 օրից մինչեւ»բառերով.

4) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Ընդհատումը մինչեւ 16 տարեկան անձի դիմումով կատարվում է նրա օրինական ներկայացուցչի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրա լիազորված կոնտակտային անձի գրավոր համաձայնությամբ, ընդ որում բուժհաստատության տնօրինությունը ձեռնարկում է միջոցներ՝ ապահովելու մինչեւ 16 տարեկան երեխայի՝ իր կարծիքն ազատ արտահայտելու եւ լսված լինելու իրավունքը, ինչպես նաեւ հաշվի առնում նրա կարծիքը՝ իր տարիքին եւ հասունության մակարդակին համապատասխան:ե.

5) 4-րդ մասում «12-րդ շաբաթը լրանալու օրվան»բառերը փոխարինել «11-րդ շաբաթվա 7-րդ օրը լրանալու օրվան»բառերով.

6) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5.Վիրաբուժական եղանակով հղիության արհեստական ընդհատումը 8-22 շաբաթական ժամկետում դեղորայքային եղանակով իրականացվում է միայն հիվանդանոցային պայմաններում մանկաբարձական եւ գինեկոլոգիական բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում: Դեղորայքային եղանակով հղիության արհեստական ընդհատումը՝ մինչեւ 8 շաբաթական հղիության ժամկետում կարող է իրականացվել հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային պայմաններում մանկաբարձական եւ գինեկոլոգիական բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում:ե.

7) 8-րդ մասի 3-րդ կետում «մինչեւ 12 շաբաթական»բառերը փոխարինել «մինչեւ 11 շաբաթ 7 օրը կամ սոցիալական ցուցումով»բառերով.

8) 8-րդ մասի 4-րդ կետում հանել «կամ սոցիալական»բառերը, իսկ «ներկայացուցչի»բառից հետո լրացնել «, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրա լիազորված կոնտակտային անձի»բառերը.

9) 8-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) մինչեւ 16 տարեկան անձի հղիության ընդհատման համար նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցչի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրա լիազորված կոնտակտային անձի կողմից գրավոր համաձայնության ձեւը:ե.

Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «կիրառել»բառից հետո լրացնել «օժանդակ սերմնավորում ամուսնու կամ դոնորական սերմով եւ»բառերով.

2) 1-ին մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն՝

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ գտնվող զույգը՝ միայն կնոջ (ամուսնու) հետ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում, եթե ամուսիններից մեկը մինչեւ 55 տարեկան է (հղիությունը կրելու դեպքում կնոջ տարիքային շեմը սահմանվում է մինչեւ 53 տարեկան).

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող մինչեւ 55 տարեկան տղամարդը կամ կինը՝ իր ցանկությամբ (հղիությունը կրելու դեպքում կնոջ տարիքային շեմը սահմանվում է մինչեւ 53 տարեկան).

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1 մասով.

1.1. Մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքը՝ փոխնակ մոր միջոցով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու մասով, չի տարածվում՝

ա. ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող՝ ամուսնության մեջ չգտնվող տղամարդու նկատմամբ,

բ. հղիությունը կրելու բժշկական հակացուցում չունեցող կնոջ նկատմամբ,

գ. Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող փոխնակ մոր միջոցով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու մասով՝ ազգությամբ հայ չհանդիսացող՝ օտարերկրացիների նկատմամբե.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2. մասով.

« 1.2. Այն դեպքում, երբ փոխնակ մոր միջոցով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող նախատեսված ծնողները (ամուսինը եւ կինը կամ ամուսնության մեջ չգտնվող կինը) չեն հանդիսանում ապագա երեխայի կենսաբանական ծնող, մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքը տրվում է միջգերատեսչական հանձնաժողովի թույլտվությամբ, որի կազմը եւ գործունեության կարգը սահմանում է Կառավարությունը: Սույն իրավունքը տարածվում է՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ գտնվող զույգի (ամուսին եւ կին), Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող կնոջ նկատմամբ.

2) ազգությամբ հայ լինելը հաստատող կրոնական եւ համայնքային կառույցների, ինչպես նաեւ պետական մարմինների կողմից տրամադրվող փաստաթղթերը ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով բնակվող կամ գտնվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ գտնվող ազգությամբ հայ օտարերկրացի զույգի կամ ամուսնության մեջ չգտնվող ազգությամբ հայ օտարերկրացի կնոջ նկատմամբ:ե:

Հոդված 10. Օրենքի 14.1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենքի 14-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել,

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Դոնոր ընտրվելու համար նախատեսված բժշկական զննումները եւ հետազոտությունները, դոնորի նկատմամբ ներկայացվող լրացուցիչ պահանջները, դոնորական սերմի կամ ձվաբջջի տրամադրման եւ դրանց պահպանման կարգը հաստատում է Կառավարությունը:

Հոդված 12. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Փոխնակ մայր լինելու իրավունք ունեն 20-38 տարեկան այն կանայք, ովքեր ունեն առնվազն մեկ երեխա, նախկինում ոչ ավել, քան 3 անգամ ծննդաբերել են, ոչ ավել, քան 1 անգամ կեսարյան հատման վիրահատության միջոցով ծննդալուծվել են, սահմանված կարգով ենթարկվել են բժշկական հետազոտության, որի արդյունքում չեն հայտնաբերվել բժշկական հակացուցումներ:ե.

2) 14-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող տղամարդը հանդիսանում է երեխայի կենսաբանական ծնողը:ե:

Հոդված 13. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ մասերով.

«3. Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման արդյունքում ծնված երեխայի ծնողի՝ կենսաբանական ծնող լինելու փաստը հաստատվում է ԴՆԹ-ի որոշման արդյունքում՝ կենսաբանական ծնող հանդիսացող անձի ցանկությամբ:

4. Բուժման արդյունքում հղիությունը արձանագրելուց անմիջապես հետո վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրող բժշկական կազմակերպության կողմից պարտադիր տրամադրվում է գրավոր տեղեկատվություն՝ կենսաբանական ծնող լինելու փաստը հաստատելու նպատակով ԴՆԹ-ի որոշման հնարավորության վերաբերյալ: ե:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: