Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-8421-08.05.2024,08.07.2024-ԱռՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.6-րդ եւ 7.7-րդ մասերով.

«7.6. Սերմնաբջիջների դոնորությանն առնչվող ցանկացած գովազդն արգելվում է, եթե այն չի իրականացնում գինեկոլոգիական կամ վերարտադրողաբանական բժշկական օգնության եւ սպասարկման տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպությունը:

7.7 Ձվաբջիջների դոնորությանը, փոխնակ մոր միջոցով տրամադրվող ծառայություններին առնչվող ցանկացած գովազդն արգելվում է, եթե այն չի իրականացվում վերարտադրողաբանական բժշկական օգնության եւ սպասարկման տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության կողմից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: