Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-8422-08.05.2024,08.07.2024-ԱռՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 47.35-րդ հոդվածով.

«Հոդված 47.35 Կենսաբանական ծնողների սեռաբջիջների կամ կենսաբանական ծնողի եւ դոնորի սեռաբջիջների միաձուլման արդյունքում առաջացած սաղմերի արտահանման եւ ներմուծման կարգի եւ պայմանների խախտումը

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով՝ կենսաբանական ծնողների սեռաբջիջների, կենսաբանական ծնողների կամ կենսաբանական ծնողի եւ դոնորի սեռաբջիջների միաձուլման արդյունքում առաջացած սաղմերի արտահանման եւ ներմուծման կարգի եւ պայմանների խախտումն՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:

Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ ահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենսգրքի 47.4-րդ հոդվածում՝

1) վերնագրում «հյուսվածքների» բառից հետո լրացնել հետեւյալ «կամ սերմնաբջիջների, ձվաբջիջների դոնորության, փոխնակ մոր միջոցով տրամադրվող ծառայություններին առնչվող» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4.Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից սերմնաբջիջների, ձվաբջիջների դոնորությանը կամ փոխնակ մոր միջոցով տրամադրվող ծառայություններին առնչվող գովազդին ներկայացվող պահանջների խախտումով գովազդ տարածելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:»: 

Հոդված 3
. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 1-ին հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից հետո՝ վեցամսյա ժամկետում: