Հոդված 1. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» 2002 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-411-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք, որոնք բնակվում են ժամանակավոր օթեւանում կամ բնակության համար չնախատեսված օբյեկտներում, չունեն սեփականության կամ օգտագործման իրավունքով բնակելի տարածություն, կացարանով ապահովելու համար դիմելու ու այն տրամադրելու պահին նախորդող 3 տարիների ընթացքում չեն օտարել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունը, իրավունք ունեն ստանալու բնակելի տարածություն:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կացարանով ապահովելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Սոցիալական աջակցության մասին» օրենքով:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: