Հոդված 1. «Զբաղվածության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-152-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ՝ լիազորված մարմին)» բառերը փոխարինել «Միասնական սոցիալական ծառայություն (այսուհետ՝ Ծառայություն)» բառերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ, 9-րդ, 13-րդ կետերում, 6-րդ, 9-րդ, 16-րդ հոդվածներում, 18-րդ հոդվածի 4-րդ մասում, 19-րդ հոդվածում, 20-րդ հոդվածի 12-14-րդ եւ 16-րդ մասերում, 21-րդ, 22-րդ, 23-րդ հոդվածներում, 24-րդ հոդվածի 4-րդ մասում «լիազորված մարմինը» բառերն իր հոլովաձեւերով փոխարինել «Ծառայությունը» բառով՝ համապատասխան հոլովաձեւերով, իսկ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում «գործատուի լիազորած մարմին» բառերը փոխարինել «գործատուի կողմից Ծառայություն» բառով:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «մարմնի» բառը փոխարինել «պետական կառավարման մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին)» բառերով, իսկ «Միասնական սոցիալական ծառայության» բառերը փոխարինել «Ծառայության» բառով:
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում՝
1. 1-ին կետից հանել «ուսումնասիրություն,» բառը.
2. 2-րդ, 3-րդ, 8-12-րդ եւ 18-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած.
3. 5-րդ կետից հանել «եւ իրականացնում» բառերը.
4. 14-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«14) ստեղծում եւ տիրապետում է տեղեկատվական շտեմարան՝ աշխատաշուկայի վերաբերյալ տեղեկատվության հավաքման եւ փոխանակման ապահովման նպատակով.».
5. 17-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«17) առնվազն ամիսը մեկ անգամ առցանց հրապարակում է նոր ստեղծվող եւ թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն:»:
Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 11.1-ին հոդվածով՝
«Հոդված 11.1 Ծառայության լիազորությունները
1. Ծառայությունը՝
1) իրականացնում է աշխատաշուկայի ընթացիկ իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն, ազդեցության գնահատում եւ կանխատեսում.
2) իրականացնում է աշխատանք փնտրող անձի հաշվառում, հաշվառումից հանում, գործազուրկի կարգավիճակի տրամադրում, դրա կասեցում, վերականգնում եւ դադարեցում.
3) իրականացնում է աշխատանք փնտրող անձի զբաղվածության կարիքների գնահատում, կազմում է զբաղվածության ապահովման անհատական ծրագիր եւ կնքում զբաղվածության ապահովման անհատական ծրագրի իրականացման մասին պայմանագիր.
4) իրականացնում է անձի՝ մասնագիտության գիտակցված ընտրությանն ու կարիերայի արդյունավետ պլանավորմանն ուղղված ծառայությունների ապահովում մրցունակ մարդկային կապիտալի ձեւավորման նպատակով.
5) իրականացնում է աշխատանքի տեղավորման միջնորդություն աշխատանք փնտրողի եւ գործատուի միջեւ, աշխատանք փնտրողին տրամադրում խորհրդատվություն եւ ուղեգրում գործատուի մոտ.
6) իրականացնում է զբաղվածության պետական ծրագրեր.
7) կազմակերպում է աշխատանքի տոնավաճառներ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
8) համագործակցում է աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների հետ.
9) հաշվառում եւ հաշվառումից հանում է համագործակցող աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությանը.
10) վարում է էլեկտրոնային պաշտոնական կայքէջը եւ շահագործում է տեղեկատվական շտեմարանը.
11) առնվազն ամիսը մեկ անգամ առցանց հրապարակում է նոր ստեղծվող եւ թափուր աշխատատեղերի, աշխատաշուկայի վիճակի մասին տեղեկատվություն.
12) տրամադրում է տեղեկատվություն եւ մասնագիտական խորհրդատվություն գործատուներին՝ զբաղվածության բնագավառի ծառայությունների, ինչպես նաեւ աշխատաշուկայի իրավիճակի վերաբերյալ.
13) կազմակերպում է աշխատանքային միգրացիային վերաբերող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում արտագնա աշխատանքների համար աշխատանքային միգրանտների հավաքագրման, վերապատրաստման եւ օտարերկրյա պետությունում աշխատելու գործընթացը.
14) ստորագրված հուշագրերի շրջանակներում մասնակցում է զբաղվածության ծրագրերի եւ միջոցառումների իրականացմանը.
15) լիազորված մարմին առաջարկություններ է ներկայացնում զբաղվածության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ, մասնակցում է զբաղվածության ծրագրերի մշակման աշխատանքներին.
16) մասնակցում է նախնական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման հաստատությունների կառավարման խորհուրդների աշխատանքներին՝ որպես խորհրդի անդամ.
17) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:»:
Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ի մասում «Լիազորված մարմինը զբաղվածության պետական քաղաքականության մշակման եւ իրականացման շրջանակներում համագործակցում է» բառերը փոխարինել «Զբաղվածության պետական քաղաքականության մշակման եւ իրականացման շրջանակներում՝ լիազորված մարմինը եւ Ծառայությունը համագործակցում են» բառերով:
Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով եւ նշված մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7-րդ կետով՝
«7) ընդգրկվելու զբաղվածության պետական ծրագրերում եւ միջոցառումներում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում, ուղղությամբ եւ կարգով:»:
Հոդված 9. Օրենքի 24-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «ձեւավորում եւ» բառերը փոխարինել «ստեղծում է եւ Ծառայությունը» բառերով.
2) 2-րդ մասում «կայքէջում» բառը փոխարինել «եւ Ծառայության կայքէջերում» բառերով:
Հոդված 10.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱ-UԻՆ», «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Սոցիալական աջակցության մասին», «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին», «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին», «Համայնքային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մաuին», «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մաuին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
ՀիմնավորումՏեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում