Հոդված 1. «Համայնքային ծառայության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ մասով.
«4. Համայնքներում սոցիալական աշխատողի, սոցիալական սատարողի եւ սոցիալական պատրոնի պաշտոնի ընդհանուր նկարագիրը եւ պաշտոնի անձնագրերն ընդգրկում են նաեւ «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված պարտադիր պահանջները:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: