Armenian ARMSCII Armenian
Կ-8855-16.07.2024-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. «Համայնքային ծառայության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Համայնքներում սոցիալական աշխատողի, սոցիալական սատարողի եւ սոցիալական պատրոնի պաշտոնի ընդհանուր նկարագիրը եւ պաշտոնի անձնագրերն ընդգրկում են նաեւ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր պահանջները:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: