Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-88510-16.07.2024-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Անձի ֆունկցիոնալության գնահատման վարչական վարույթները, վարչական վարույթների արդյունքում ընդունված վարչական ակտերի, վարչական մարմինների գործողությունների եւ անգործության բողոքարկումն իրականացվում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի համաձայն:»:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Անձի ֆունկցիոնալության գնահատման, ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման նկատմամբ վերահսկողության, վիճակագրական եւ հետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով լիազոր մարմինը ստեղծում եւ կառավարում է, իսկ Միասնական սոցիալական ծառայությունը տվյալները մուտքագրում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտի տեղեկատվական շտեմարան (այսուհետ՝ տեղեկատվական շտեմարան):»:

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Տեղեկատվական շտեմարանի սպասարկումը եւ վարումն իրականացնում է Կառավարության լիազորած կազմակերպությունը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: