Հոդված 1. «Բարեգործության մասին» 2002 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՕ-424-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 1-ին կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
«1) աջակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց եւ ընտանիքներին, ինչպես նաեւ սոցիալապես անապահով ընտանիքներին.».
2) 2-րդ կետից հանել «այլ» բառը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: