Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5.1-րդ հոդվածով՝
«Հոդված 5.1. Միասնական սոցիալական ծառայությունը
1. Միասնական սոցիալական ծառայությունը (օրենսդրությամբ սահմանված դեպքերում նաեւ իր ստորաբաժանումների միջոցով) օրենսդրությամբ սահմանված դեպքերում նշանակում կամ վերահաշվարկում է սույն օրենքով սահմանված նպաստները, դադարեցնում է դրանց ստանալու իրավունքը, ապահովում է նշված նպաստների վճարումը կամ մերժում է նպաստներ նշանակելու, նշանակված նպաստները վերահաշվարկելու դիմումները:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Պետական նպաստ ստանալու համար քաղաքացին դիմում է միասնական սոցիալական ծառայության՝ օրենսդրությամբ սահմանված տարածքային կենտրոն (այսուհետ՝ տարածքային կենտրոն):».
2) 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «կամ համարվել մարած՝ ոչ ավելի ստացած վերջին ամսվա նպաստի եռապատիկը» բառերը:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: