Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 191-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 4-րդ կետը եւ 2-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) լրացնել հետեւյալ խմբագրությամբ 1.1-ին մասով.
«1.1. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի վճարումից փոխադարձության սկզբունքով կարող են ազատվել Հայաստանի Հանրապետության տարածքով երրորդ երկրների տարածք տարանցման նպատակով, ինչպես նաեւ առանց տարանցման Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող ճանապարհային հարկ վճարողները, կամ այդ հարկ վճարողների նկատմամբ փոխադարձության սկզբունքով կարող է կիրառվել ճանապարհային հարկի նվազ դրույքաչափ այն դեպքում, երբ Կառավարությունը սահմանի բեռնատար տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) երկիրը, տեսակը, քանակը, իսկ նվազ դրույքաչափ կիրառելու նպատակով՝ նաեւ ճանապարհային հարկի դրույքաչափի նվազեցման չափը կամ նվազեցված դրույքաչափը:».
3) 2-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6) սույն հոդվածի 1.1-ին մասում նշված դեպքերում այլ երկրներում գրանցված (հաշվառված) տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ճանապարհային հարկ վճարողների համար՝ տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) վկայագիրը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: