Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում՝
1) «դ» ենթակետի «:» նշանը փոխարինել «,» նշանով,
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «զ» ենթակետով.
«զ) սոցիալական աշխատողի կամ սոցիալական սատարողի կամ սոցիալական պատրոնի կյանքին կամ առողջությանը վտանգ պատճառող հավանական իրավիճակներում կամ դրանց սպառնալիքի առկայությամբ շահառուի հետ հանդիպելուց կամ տնայցից առաջ՝ հանցագործությունները եւ այլ իրավախախտումները կանխելու նպատակով նրանց հետ համատեղ տունայց կատարելով կամ հանդիպմանը մասնակցելով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: