Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-88515-16.07.2024-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 109-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 13-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

2) լրացնել նոր 14-րդ կետով՝ հետեւյալ խմբագրությամբ.

«14) մասնագիտական գործունեությունը շարունակելու համար աշխատողի կողմից օրենքով սահմանված լիցենզիան կամ հավաստագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում չներկայացնելու դեպքում՝ ներկայացնելու համար սահմանված ժամկետի հաջորդ օրվանից:»:

Հոդված 2. Օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում «12-րդ կետով» բառերից հետո լրացնել «եւ 109-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով» բառերը, իսկ «հիմքով» բառը փոխարինել «հիմքերով» բառով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: