Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 109-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-րդ կետով.
«14) մասնագիտական գործունեությունը շարունակելու համար աշխատողի կողմից օրենքով սահմանված լիցենզիան կամ հավաստագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում չներկայացվելու դեպքում՝ ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալու հաջորդ օրվանից:»:
Հոդված 2. Օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը «12-րդ կետով» բառերից հետո լրացնել «եւ 109-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով» բառերով, իսկ նույն պարբերության «հիմքով» բառը փոխարինել «հիմքերով» բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: