Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետեւ՝ Օրենք) 22-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա հիմնական կրթությունը ավարտելու տարում՝ առանց ընդհատման արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով ընդունված եւ սովորող քաղաքացուն: Սույն կետի համաձայն՝ հանրակրթական ծրագրերով սովորելու դեպքում տարկետում տրվում է ուսումնառության ավարտի օրը ներառյալ, իսկ արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողին՝ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան քաղաքացու 20 տարին լրանալու օրը:».
2) 5-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը.
3) 5.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.
4) 6-րդ մասի «5.1-ին» բառերը փոխարինել «7-րդ» բառով:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ ամսվա ընթացքում: