Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 52.4-րդ կետով.
«52.4. անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների եւ ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվություն տրամադրելու համար |
բազային տուրքի 10-ապատիկի չափով»: |
Հոդված 2.
Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21-րդ կետով.
«21) Պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրություն եւ վաճառք | |
ա. ֆիզիկական անձանցից տարեկան բազային տուրքի |
10-ապատիկի չափով |
բ. իրավաբանական անձանցից տարեկան բազային տուրքի |
50-ապատիկի չափով»: |
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից ութ ամիս հետո: