Հոդված 1. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-135-Ն օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.3-րդ մասով.
«5.3. Պայմանագրային ներդրումային ֆոնդի փայերը կարող են գնանշվել, եւ դրանց դիմաց վճարումները կարող են կատարվել արտարժույթով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: