Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7961-08.02.2006-ՖՎ,ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի /26 դեկտեմբերի 1997 թվականի ՀՕ-185/ 10-րդ հոդվածի՝

ա) 8-րդ կետի բ/ ենթակետում «2500-5000 դրամ» բառերը փոխարինել «2500-3500 դրամ» բառերով։

բ) 8-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` դ/ ենթակետով`

«դ/ մինչեւ 2006 թվականի հոկտեմբերի 1-ը`ծխախոտի արտաքին գովազդի համար` 3000-5000 դրամ:

գ)8-րդ կետի «Սույն կետի գ/ ենթակետով սահմանված տեղական տուրքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կիրառվում է նաեւ համայնքի տարածքում տեղադրված դատարկ գովազդային վահանակների յուրաքանչյուր քառակուսի մետրի համար:» բառերը փոխարինել «ե/ դատարկ գովազդային վահանակներիհամար՝ 700 դրամ։» բառերով։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքով`

քանի որ ծխախոտի արտաքին գովազդը արգելելու վերաբերյալ դրույթը ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2005 թվականի նոյեմբերի վերջին, իսկ գովազդ տեղադրող տնտեսվարող սուբյեկտների կողմից այդ ժամանակահատվածում արդեն իսկ առկա են եղել 2006 թվականի համար կնքված պայմանագրեր, հետեւաբար, կառաջանան պրոբլեմներ պայմանագրերի լուծման հետ: Դրանք բացառելու նպատակով արտաքին գովազդի արգելման ժամկետը ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել 2006 թվականի հոկտեմբերի 1-ը: Միաժամանակ առաջարկվում է փոփոխել նաեւ արտաքին գովազդի տեղադրման տեղական տուրքի դրույքաչափը, սահմանելով այն բարձր, ինչը, մեր կարծիքով , համահունչ է Հայաստանի Հանրապետության տարածքում որդեգրված ծխախոտի օգտագործման դեմ պայքարի քաղաքականությանը: