Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 4-րդ կետից հանել «եւ այլն» բառերը.
2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) կրթահամալիր եւ այլն:».
3) 2-րդ մասի «, ոստիկանական» բառը փոխարինել «եւ ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության խորհրդի կազմի, ձեւավորման եւ գործունեության առանձնահատկությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ:».
2) 4-րդ մասը «ռեկտորի պաշտոնում:» բառերից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության ռեկտորին ներկայացվող պահանջներն ու ընտրության առանձնահատկությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-ին մասով.
«9.1. Ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին նշանակում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը մեկ տարուց ոչ ավելի ժամկետով՝ նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր:»:
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում: