Armenian ARMSCII Armenian
Կ-9134-13.09.2024-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» 2024 թվականի մայիսի 22-ի ՀՕ-250-Ն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը «տարի է» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության համապատասխան ծրագրերի, որոնց տեւողությունը սահմանվում է Կառավարության որոշմամբ» բառերով:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ երկամսյա ժամկետում: