Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-922-20.09.2024-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ: Կոնսերվացված արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է փորձաքննության երեք տարին մեկ անգամ: Արտադրական վտանգավոր օբյեկտների առանձին խմբերի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել փորձաքննության իրականացման պարբերականության ավելի երկար ժամկետներ: Սույն մասով նախատեսված ժամկետների հաշվարկը սկսվում է նախորդ փորձաքննության իրականացման պահից:»:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ա)» կետի «ռեեստրում» բառից հետո հանել «.» կետադրական նշանը եւ լրացնել «, ինչպես նաեւ արձանագրված խախտումների վերացմանը,» բառերը:

2) 1-ին մասի «բ)» կետի «փորձաքննություն» բառից հետո հանել «:» կետադրական նշանը եւ լրացնել «, ինչպես  նաեւ արձանագրված խախտումների վերացմանը:» բառերը:

3) 2-րդ մասի «դրա կատարման» բառերը հանել, իսկ «սահմանվում է» բառից հետո լրացնել «խախտումը վերացնելու» բառերը:

4) 3-րդ մասի «դրա կատարման» բառերը հանել, իսկ «ժամկետում» բառից հետո լրացնել «խախտումը վերացնելու» բառերը:

5) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Սույն հոդվածով նախատեսված կարգադրագրերը տալիս, ինչպես նաեւ կարգադրագրերով նախատեսված պատասխանատվության միջոցները վերացնելիս տեսչական մարմինը կարող է դիմել հավատարմագրված անձին կամ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին փորձագիտական եզրակացության ստանալու համար:»:

6) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Կարգադրագիրը պարտադիր է դրա հասցեատերերի համար եւ ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում դրանով սահմնված ժամկետում, իսկ արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու մասով, կամովին չկատարելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

7) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8.  Կարգադրագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա է կատարման ոչ ուշ, քան դրանով սահմանված ժամկետում: Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգադրագիրը՝ արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու մասով, ենթակա է անհապաղ կատարման:»:

8) 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10. Կարգադրագիրը՝ արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու մասով, ներկայացվում է հարկադիր կատարման դրա չկատարման փաստը պարզելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:»:

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի

1) 1-ին մասի «ժդ)» կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով:

2) 1-ին մասը լրացնել՝ «ժե)» կետով հետեւյալ բովանդակությամբ.

 «ժե) արտադրական վտանգավոր օբեկտի շահագործումը ժամանակավորապես դադարեցվելու դեպքում եռօրյա ժամկետում ապահովել դրա կոնսերվացումը:»:

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել նոր՝ 9-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«9. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժե)» կետով նախատեսված պահանջը սահմանված ժամկետում չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո:

3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը շահագործումը ժամանակավորապես դադարեցված արտադրական վտանգավոր օբեկտները ենթակա են կոնսերվացման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

4. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընդունված կարգադրագրերի նկատմամբ: