Հոդված 1. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» 2003 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19.1-ին եւ 19.2-րդ կետերով.
«19.1) սահմանում է ծառայության ծառայողների ֆիզիկական եւ կրակային պատրաստականության նորմատիվները, ինչպես նաեւ հաստատում է ֆիզիկական եւ կրակային պատրաստականության պարապմունքների ժամանակացույցները.
19.2) հաստատում է պետական պահպանության ոլորտի գործառույթներին առնչվող մեթոդական ուղեցույցները եւ ուսումնական ձեռնարկները.».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Ծառայության պետն օգտվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով, 14-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ (բացառությամբ առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանող լիազորության) մասերով, 15-րդ հոդվածի 1-ին մասով, 15.1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 18-րդ հոդվածի 5-րդ մասով, 26-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 2-րդ մասով, 35-րդ հոդվածի 3-րդ մասով, 36-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 4-րդ մասով, 41-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 7-րդ մասով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով եւ 3-րդ մասով, 47-րդ հոդվածի 1.1-ին եւ 3-րդ մասերով լիազոր մարմնի ղեկավարին վերապահված լիազորություններից՝ պետական պահպանությունն իրականացնող մարմնում ծառայության հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման մասով:»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին եւ 4.2-րդ կետերով.
«4.1) իր իրավասության շրջանակներում ազգային անվտանգության ապահովմանը մասնակցելը.
4.2) պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ իր իրավասության շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելը.»:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.
«8.1) կանոնադրական գործառույթներն իրականացնելիս հանցագործությունների կանխարգելման, հանցագործություն կատարած կամ դրանց կատարման մեջ կասկածվող անձանց հետապնդելու եւ ձերբակալելու, շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող ֆիզիկական անձանց բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատություններ հասցնելու, ինչպես նաեւ պետական պահպանության օբյեկտների եւ պահպանվող օբյեկտների անվտանգության սպառնալիքների կանխարգելման համար անհետաձգելի դեպքերում օգտագործելու ֆիզիկական անձանց եւ կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները, եթե ողջամտորեն հնարավոր չէ այլ եղանակով հասնել սույն կետում նշված նպատակներին: Ծառայությունը, օրենսդրությանը համապատասխան, պարտավոր է հատուցել ֆիզիկական անձանց եւ կազմակերպություններին պատճառած վնասը: Սույն կետում նշված նպատակների համար չեն կարող օգտագործվել դիվանագիտական, հյուպատոսական, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները.».
2) 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.3-րդ հոդվածով.
«Հոդված 15.3. Ծառայության պետի եւ ծառայության պետի՝ ոչ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալների կողմից ֆիզիկական ուժի գործադրումը, հատուկ միջոցների եւ զենքի կիրառումը
1. Ծառայության պետը եւ ծառայության պետի՝ ոչ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալներն իրավունք ունեն գործադրելու ֆիզիկական ուժ, կրելու, պահելու եւ կիրառելու հատուկ միջոցներ եւ զենք՝ սույն օրենքով ծառայության ծառայողների համար նախատեսված դեպքերում եւ կարգով:
2. Ծառայության պետին եւ ծառայության պետի՝ ոչ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալներին կրելու, պահելու եւ կիրառելու իրավունքով հատկացվում են ծառայության տնօրինության տակ գտնվող հատուկ միջոցներ եւ զենք: Ծառայության պետին եւ ծառայության պետի՝ ոչ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալներին հատուկ միջոցներով, զենքով եւ ռազմամթերքով ապահովելու կարգը, հատուկ միջոցների, զենքի եւ ռազմամթերքի ցանկը, հատուկ միջոցների, զենքի եւ ռազմամթերքի հետ անվտանգ վարվելու կանոնները, ինչպես նաեւ հատուկ միջոցների եւ զենքի կիրառման ուսուցման կազմակերպման կարգը սահմանում է վարչապետը:»:
Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը «Ծառայությունը համալրվում է» բառերից հետո լրացնել «միայն» բառով:
Հոդված 6. Օրենքի 16.1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ մասով.
«12. Սույն օրենքի 16.2-րդ հոդվածի 7-րդ մասում նշված պետական մարմիններում ծառայություն անցած (աշխատած) եւ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին ծառայությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է նրանց հատուկ կոչմանը (դասային աստիճանին, որակավորման դասին) համապատասխան կոչում, իսկ հերթական կոչումները շնորհվում են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով: Սույն օրենքի 16.2-րդ հոդվածի 7-րդ մասում նշված պետական մարմիններում շնորհված հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի), ինչպես նաեւ պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը սույն օրենքով սահմանված կոչումներին սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 7. Օրենքի 16.2-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «3» թիվը փոխարինել «մեկ» բառով.
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Ծառայության ծառայողների գլխավոր խմբի պաշտոններում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք մինչեւ նշանակումը վերջին մեկ տարին զբաղեցրել են ծառայության ծառայողների գլխավոր խմբի այլ պաշտոն կամ մինչեւ նշանակումը վերջին մեկ տարին զբաղեցրել են ծառայության ծառայողների ավագ խմբի որեւէ պաշտոն:».
3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Ծառայության ծառայողների ավագ եւ միջին խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, իսկ կրտսեր խմբի պաշտոններում՝ անկախ տվյալ պաշտոնում ծառայության տեւողությունից:».
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին եւ 3.2-րդ մասերով.
«3.1. Ծառայությունում ծառայողների ավագ, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ընթացակարգով:
3.2. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ժամկետներում հաշվարկվում են նաեւ պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարման ժամկետները:».
5) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
6) 7-րդ մասը «ոստիկանության,» բառից հետո լրացնել «արտաքին հետախուզության ծառայության,» բառերով.
7) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.
«7.1. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված պետական մարմինների եւ ծառայության պաշտոնների համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:».
8) 8-րդ մասը «ծառայության պետը» բառերից հետո լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով» բառերով:
Հոդված 8. Օրենքի 16.3-րդ հոդվածի 1-ին մասից հանել «ծառայողների ատեստավորման,» բառերը, նույն մասի «եւ կենսաթոշակի ապահովման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են» բառերը փոխարինել «հետ կապված հարաբերությունները՝ սույն օրենքով չկարգավորված մասով, կարգավորվում են, կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է» բառերով, իսկ «3-13-րդ մասերով» բառերը՝ «3-23-րդ մասերով» բառերով:
Հոդված 9. Օրենքի 17.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 17.1. Ծառայության ծառայողի վարձատրությունը եւ ատեստավորումը
1. Ծառայության յուրաքանչյուր ծառայող (սույն օրենքի 16.3-րդ հոդվածի 2-րդ մասով կամ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածով սահմանված դեպքում՝ նաեւ կադրերի տրամադրության տակ գտնվողը) ունի վարձատրության իրավունք:
2. Ծառայության ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով:
3. Ծառայության գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր խմբերի ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվում է ատեստավորում: Ատեստավորման կարգը սահմանվում է վարչապետի որոշմամբ: Ատեստավորման՝ սույն հոդվածի դրույթները տարածվում են նաեւ ծառայության շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների վրա:
4. Ատեստավորումն անցկացվում է վարչապետի՝ ատեստավորման կարգը սահմանող որոշմամբ նախատեսված հանձնաժողովի (հանձնաժողովների) կողմից:
5. Ծառայության ծառայողները ատեստավորմանը մասնակցում են կամավոր:
6. Ծառայությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողները (այդ թվում՝ սույն օրենքի 16.2-րդ հոդվածի 7-րդ մասում նշված անձինք) ատեստավորման համար կարող են դիմել պաշտոնի նշանակվելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո, իսկ մասնագիտական վերապատրաստման պարտադիր դասընթացներ անցնող ծառայողները` ոչ շուտ, քան դասընթացներն ավարտելուց երկու ամիս հետո:
7. Առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակված ծառայողներն ատեստավորման համար կարող են դիմել պաշտոնի նշանակվելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո:
8. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված դեպքերում ցածր պաշտոնի նշանակված ծառայողներն ատեստավորման համար կարող են դիմել կարգապահական տույժը հանվելուց հետո:
9. Ծառայության ծառայողների պաշտոն զբաղեցնող, ատեստավորված եւ սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողներին հաշվարկված հավելավճարը վճարվում է երկու տարի ժամկետով: Հավելավճարի վճարումը շարունակելու նպատակով ծառայողը ատեստավորման համար կարող է դիմել սույն մասով նախատեսված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան երեք ամիս առաջ:
10. Հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ծառայողը ատեստավորման համար կարող է դիմել ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երկու ամիս հետո:
11. Կադրերի տրամադրության տակ գտնվող կամ պաշտոնավարումը կասեցված ծառայողը ատեստավորման համար կարող է դիմել ոչ շուտ, քան ծառայության անցնելուց երկու ամիս հետո:
12. Ատեստավորման համար դիմած ծառայողն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման անցկացման ժամկետի մասին:
13. Ատեստավորման արդյունքներով կայացվում է հետեւյալ եզրակացություններից որեւէ մեկը.
1) ենթակա է հավելավճար հաշվարկելու.
2) ենթակա չէ հավելավճար հաշվարկելու:
14. Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է «ենթակա է հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը կայացվելու օրվան հաջորդող ամսվա 1-ից:
15. Այն ծառայողը, որի վերաբերյալ ատեստավորման արդյունքներով կայացվել է «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը, հավելավճար հաշվարկելու նպատակով նոր ատեստավորում անցնելու համար կարող է դիմել «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու» եզրակացության կայացման օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո:
16. Ատեստավորվող ծառայողը պարտադիր ծանոթանում է ատեստավորման արդյունքներին եւ կայացված եզրակացությանը: Ատեստավորվող ծառայողն իրավունք ունի վերադասության կարգով բողոքարկելու ատեստավորման արդյունքները եւ կայացված եզրակացությունը դրանց ծանոթանալու օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կամ բողոքարկելու դատական կարգով:
17. Ատեստավորումն անցկացվում է ծառայության պետի հրամանով հաստատված ժամանակացույցին համապատասխան:
18. Ծառայողին ցածր պաշտոնի (բացառությամբ կարգապահական տույժ ստանալու հետեւանքով) կամ հավասար պաշտոնի նշանակելու դեպքում նրա ատեստավորման արդյունքները պահպանվում են, եւ նա շարունակում է ստանալ նախորդ պաշտոնի համար հաշվարկված հավելավճարը:
19. Առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակված ծառայողը մինչեւ նոր պաշտոնում ատեստավորվելը շարունակում է ստանալ նախորդ պաշտոնի համար հաշվարկված հավելավճարը:
20. Եթե հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերած ծառայողն ատեստավորվել է բարձր պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարման ընթացքում, ապա առաջխաղացման կարգով տվյալ պաշտոնին նշանակվելու դեպքում նրա ատեստավորման արդյունքները պահպանվում են:
21. Եթե ատեստավորման արդյունքներով կայացվել է «ենթակա է հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը, որից հետո ծառայողին տրամադրվել է հղիության եւ ծննդաբերության կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, կամ ծառայողը թողնվել է կադրերի տրամադրության տակ, կամ կասեցվել է նրա պաշտոնավարումը, ապա հավելավճարի հաշվարկման ժամկետն այդ ժամանակահատվածում կասեցվում է: Այն վերսկսվում է սույն մասում նշված հանգամանքները վերանալու օրվանից:
22. Ծառայության ծառայողներին սույն հոդվածով սահմանված ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը եւ վճարման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ: Հավելավճարի հաշվարկման կարգը եւ հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմքերը սահմանվում են վարչապետի որոշմամբ: Հաստիքային գաղտնի աշխատակիցներով համալրվող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման գործունեության եւ գործառույթների առանձնահատկություններով պայմանավորված՝ ծառայության պետի հրամանով կարող են սահմանվել ատեստավորման անցկացման գործընթացի առանձնահատկություններ:
23. Սույն հոդվածի համաձայն հավելավճար հաշվարկվելու դեպքում ծառայողների համար «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը եւ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները չեն հաշվարկվում: Հավելավճար հաշվարկելու իրավունք ձեռք չբերելու կամ հավելավճարի վճարումը դադարելու դեպքում ծառայողների համար հաշվարկվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը եւ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները:»:
Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 18. Ծառայության ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածությունը
1. Ծառայության ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է ազգային անվտանգության մարմիններում ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության ոլորտի հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը համապատասխան: Ընդ որում, ծառայության ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է նույն ծավալով եւ ընթացակարգերով, ինչպես ազգային անվտանգության մարմիններում ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությունը:
2. Ծառայության ծառայողները եւ նրանց ընտանիքի անդամները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են բժշկական օգնությամբ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գերատեսչական ռազմաբժշկական հաստատությունում:»:
Հոդված 11. Օրենքի 5-րդ գլխի վերնագիրը «ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ» բառերից հետո լրացնել «ԳՈՐԾԱԴՐՈՒՄԸ» բառով:
Հոդված 12. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «Ֆիզիկական ուժի» բառերից հետո լրացնել «գործադրման» բառով.
2) 1-ին մասի առաջին պարբերության «ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ զենք գործադրել» բառերը փոխարինել «ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ եւ զենք կիրառելու» բառերով, իսկ երկրորդ պարբերության «Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ (կամ) զենք գործադրելու» բառերը՝ «Ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ եւ (կամ) զենք կիրառելու» բառերով.
3) 2-րդ մասի «Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ (կամ) զենք գործադրելիս» բառերը փոխարինել «Ֆիզիկական ուժ գործադրելիս, հատուկ միջոցներ եւ (կամ) զենք կիրառելիս» բառերով.
4) 2-րդ մասի 1-ին կետի «օգտագործելու» բառը փոխարինել «գործադրելու (կիրառելու)» բառերով.
5) 2-րդ մասի 2-րդ կետը «գործադրել» բառից հետո լրացնել «(կիրառել)» բառով.
6) 4-րդ մասի «ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ (կամ) հրազենի գործադրումն» բառերը փոխարինել «ֆիզիկական ուժի գործադրումը, հատուկ միջոցների եւ (կամ) հրազենի կիրառումն» բառերով:
Հոդված 13. Օրենքի 21-րդ հոդվածում՝
1) վերնագրի «օգտագործումը» բառը փոխարինել «կիրառումը» բառով.
2) 1-ին եւ 3-րդ մասերի «օգտագործել» բառը փոխարինել «կիրառելու» բառով.
3) 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերի «վտանգին» բառը փոխարինել «սպառնալիքին» բառով.
4) 1-ին մասի վերջին պարբերության «օգտագործվել» բառը փոխարինել «կիրառվել» բառով.
5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Սույն օրենքի իմաստով հարձակում կամ հարձակման սպառնալիք է համարվում յուրաքանչյուր գործողություն, որը կարող է մարդու մահ կամ առողջությանը վնաս պատճառել եւ կատարվել է ինչպես ցանկացած տեսակի զենքի կիրառմամբ կամ այնպիսի առարկաների կիրառմամբ, որոնք կառուցվածքով նման են իսկական զենքի կամ արտաքնապես չեն տարբերվում դրանից, կամ այլ առարկաների (նյութերի) կամ մեխանիզմների կիրառմամբ, այնպես էլ առանց դրանց:».
6) 2-րդ մասի «գործադրումը» բառը փոխարինել «կիրառումը» բառով:
Հոդված 14. Օրենքի 22-րդ հոդվածում՝
1) վերնագրից հանել «եւ օգտագործումը» բառերը.
2) 1-ին մասի 7-րդ կետի «օգտագործելու» բառը փոխարինել «կիրառելու» բառով.
3) 2-րդ մասի վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Զենքի կիրառման բոլոր դեպքերի մասին ծառայության ծառայողը պարտավոր է անհապաղ զեկուցել իր անմիջական ղեկավարին: Զենքի կիրառման բոլոր դեպքերի մասին ծառայությունն անհապաղ տեղյակ է պահում տվյալ տարածքի դատախազին:»:
Հոդված 15. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցելու դիմաց ստացվող միջոցների» բառերը:
Հոդված 16.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 9-րդ հոդվածը գործում է նույն հոդվածից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից, որն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
3. Սույն օրենքի 9-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 17.1-ին հոդվածի գործողությունը տարածվում է նաեւ այն ծառայողների վրա, որոնց վերաբերյալ մինչեւ սույն օրենքի 9-րդ հոդվածը գործելը ատեստավորման արդյունքներով կայացվել է «ենթակա է հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը:
4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: