Armenian ARMSCII Armenian
Կ-9231-23.09.2024-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» 2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-91-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասում «ու ազգային անվտանգության» բառերը փոխարինել «, ազգային անվտանգության ու պետական պահպանության» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ մասը «եւ տեղակալները» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետը» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: