Հոդված 1. «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 դեկտեմբերի 2000 թվականի ,ՀՕ-135, այսուհետ` օրենք ) 2-րդ հոդվածում`
ա) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«արհեստակցական կազմակերպություն` հասարակական միավորում, որն օրենքով սահմանված կարգով եւ ազատ կամքի դրսեւորումով միավորում է տվյալ գործատուիհետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողներին`իրենց աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական, սոցիալական իրավունքներնու շահերը ներկայացնելու եւ աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով»:
բ) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«արհեստակցական կազմակերպությունների միություն` իրավաբանական անձանց միություն, որը օրենքով սահմանված կարգով միավորում է երկու եւավելի արհեստակցական կազմակերպությունների` աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական եւ սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու եւ աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով»:
գ) 4-րդ մասից հետո լրացնել նոր մասով հետեւյալ բովանդակությամբ`
«արհեստակցական կազմակերպությունների տարածքային միություն` իրավաբանական անձանց միություն, որը միավորում է որոշակի տարածքում (մարզում կամ քաղաքում կամ որեւէ առանձնահատկությամբ առանձնացված տարածքում) գործող արհեստակցական միությունների կեսից ավելիին, որոնց անդամագրված ենտվյալ տարածքի առավելագույն թվով աշխատողներ`տվյալ տարածքի գործատուների միության, տեղական ինքնակառավարման եւ պետական կառավարման տարածքային մարմինների հետ փոխհարաբերություններում աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական եւ սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու եւ աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով»:
դ) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«արհեuտակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միություն` իրավաբանական անձանց միություն, որը միավորում է տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում (հարակից ճյուղերում) գործող արհեuտակցական միությունների կեuից ավելիին, որոնց անդամագրված են տվյալ ճյուղի առավելագույն թվով աշխատողներ` գործատուների համապատասխան ճյուղային միությունում, տեղական ինքնակառավարման եւ պետական կառավարման հանրապետական մարմիններում տնտեսության տվյալ ճյուղի աշխատողներիաշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական եւ սոցիալական իրավունքներնու շահերը ներկայացնելու եւ աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով»:
ե) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միություն` իրավաբանական անձանց միություն, որը միավորում է արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունների կեսից ավելիին, որոնց անդամագրված են հանրապետությունում գործող արհեստակցական միությունների առավելագույն թվով անդամներ, իսկ անդամ կազմակերպությունները միավորում ենառավելագույն թվով աշխատողների` Հայաստանի Հանրապետության կառավարության եւ գործատուների հանրապետական միության հետ փոխհարաբերություններում աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական եւ սոցիալական իրավունքներնու շահերը ներկայացնելու եւ աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով»:
զ) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«գործատու` աշխատանքային պայմանագրի հիման վրա եւ (կամ) օրենքով սահմանված կարգով քաղաքացիների աշխատանքն օգտագործող աշխատանքային իրավունակություն եւ գործունակություն ունեցող իրավաբանական անձ` անկախ կազմակերպական-իրավական եւ սեփականության ձեւից, գործունեության բնույթից եւ տեսակից, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված դեպքերում աշխատանքային պայմանագիր կնքելու իրավունք ունեցող այլ սուբյեկտ (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, հիմնարկ, առանձնացված ստորաբաժանում եւ այլն): Գործատու կարող է լինել նաեւ յուրաքանչյուր քաղաքացի»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`
ա) առաջին նախադասությունում «լինել» բառից հետո լրացնել «տվյալ գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքած» բառերով, այնուհետեւ ինչպես տեքստում.
բ) առաջին մասից հետո լրացնել նոր մասով հետեւյալ բովանդակությամբ`
«Արհեստակցական կազմակերպության մասնակիցներ (անդամներ) կարող են լինել նաեւ տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում (հարակից ճյուղերում) տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները:
Հոդված 3. Օրենքը 9-րդ հոդվածից հետո լրացնել նոր 9.1. հոդվածով հետեւյալբովանդակությամբ`
Արհեստակցական միության պետական գրանցումը, վերագրանցումը, ինչպես նաեւ կանոնադրության փոփոխությունների կամ նոր խմբագրությամբ կանոնադրության գրանցումը եւ լուծարման պետական գրանցումն իրականացվում է սույն օրենքով եւ իրավաբանական անձանց պետական գրանցման համար օրենքով սահմանված կարգով:
Արհեստակցական միության պետական գրանցման նպատակով պետական գրանցման մարմին է ներկայացվում`
ա) արհեստակցական միության հիմնադիրների ժողովի կողմից լիազորված անձի դիմումը.
բ) քաղվածք արհեստակցական միության հիմնադիրների ժողովի արձանագրությունից, որը պետք է նշումներ պարունակի հիմնադիրների ժողովի անցկացման վայրի, տարվա, ամսի, ամսաթվի, հինադիր անդամների (ժողովի մասնակիցների) թվի մասին, ինչպես նաեւ նշումներ` հիմնադիրների ժողովի կողմից արհեստակցական միություն հիմնադրելու, արհեստակցական միության կանոնադրությունը հաստատելու, արհեստակցական միության ղեկավար եւ վերահսկող մարմիններում պաշտոնատար անձանց ընտրվելու եւ արհեստակցական միության պետական գրանցման նպատակով գրանցման մարմին դիմելու համար լիազորված անձ ընտրելումասին որոշումների ընդունման վերաբերյալ.
գ) լիազորված անձի եւ արհեստակցական միության ղեկավար մարմիններում ընտրված հիմնադիրների անձնագրային տվյալները: Արհեստակցական կազմակերպությունների միության գրանցման համար ներկայացվում է նաեւ հիմնադիր կազմակերպություններից յուրաքանչյուրի պետական գրանցման վկայականի պատճենը եւ իրավասու մարմնի որոշումը միություն ստեղծելու եւ միության հիմնադիրների ժողովին մասնակցելու համար լիազորված անձինք (պատվիրակներ) ընտրելու մասին.
դ) արհեստակցական միության կանոնադրության առնվազն երկու օրինակ` հաստատված հիմնադիրների ժողովի կողմից, սահմանված կարգով ամրակարված եւ ստորագրված լիազորված անձի կամ կազմակերպության ղեկավարի կողմից.
ե)պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Պետական գրանցման մարմինը, արհեստակցական միության գրանցման մասին դիմումն ու պահանջվող փաստաթղթերը ընդունելու մասինհաշվառման գրանցամատյանում գրառում կատարելուց հետո 30 օրվա ընթացքում, պարտավոր է քննարկել դիմումը եւ գրանցել արհեստակցական միությունը, կամ համապատասխան հիմնավորումներով մերժել արհեստակցական միության գրանցումը: Արհեստակցական միության պետական գրանցումը կարող է մերժվել օրենքով սահմանված կարգով եւ դեպքում: »:
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածը լրացնել նոր մասով` հետեւյալ բովանդակությամբ`
«Արհեստակցական միության գործունեությունը չի կարող դադարեցվել գործատուի ցանկությամբ»:
Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածում`
ա) «ա)» կետում «արհեստակցական միության մասնակցի (անդամի)» բառերը փոխարինել «աշխատողների» բառով.
բ) «ա)» կետից հետո լրացնել նոր «ա')» կետ հետեւյալ բովանդակությամբ`
«ա' )» սոցիալական գործընկերության տարբեր մակարդակներում ապահովել աշխատողների եւ գործատուների շահերի համաձայնեցումը կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում»:
Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածում`
ա) առաջին մասում «գործատուի» բառից հետո լրացնել «գործատուների միության» բառերով.
բ) երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
« Գործատուն պարտավոր է ոչ ուշ, քան յոթ օրյա ժամկետում, ապահովել կոլեկտիվ բանակցությունների վարումը իր աշխատողներին միավորող արհեuտակցական միության հետ».
գ) երրորդ մասից հետո լրացնել չորս նորմասեր հետեւյալ բովանդակությամբ`
«Գործատուի հետ կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում արհեստակցական կազմակերպությունը կարող է հանդես գալ որպես աշխատողների ներկայացուցիչ, եթե արհեստակցական կազմակերպությանը մասնակցում են (անդամակցում են) գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողների կեսից ավելին:Այդպիսի ներկայացուցչական լիազորություններով օժտված արհեստակցական կազմակերպության կողմից գործատուի հետ կնքված կոլեկտիվ պայմանագրի դրույթները տարածվում են նաեւ գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքած բոլոր այն աշխատողների վրա, որոնք արհեստակցական կազմակերպության մասնակից (անդամ) չեն:
Եթե կազմակերպության արհեստակցական կազմակերպությանը մասնակցում են (անդամակցում են) գործատուի հետ աշխատանքային պայմանագրեր կնքած աշխատողների ոչ ավելին, քան կեսը, ապա կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում արհեստակցական կազմակերպությունըներկայացնում եւ պաշտպանում է միայն իր անդամների շահերը:
Տվյալ գործատուի մոտ արհեստակցական կազմակերպության բացակայության դեպքում, օրենսդրությամբ սահմանված կարգով, աշխատողների շահերի պաշտպանության գործառույթները կարող են փոխանցվել համապատասխան տարածքային կամ ճյուղային արհեստակցական միությանը:
Եթե արհեստակցական կազմակերպության մասնակիցներ (անդամներ) ենտնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում (հարակից ճյուղերում) տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները, ապա այդ դեպքում արհեստակցական կազմակերպությունը կարող է կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում յուրաքանչյուր գործատուի մոտ ներկայացնել եւ պաշտպանել աշխատողների շահերը, եթե տվյալ գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողների կեսից ավելին մասնակցում են (անդամակցում են) արհեստակցական կազմակերպությանը: Հակառակ դեպքում արհեստակցական կազմակերպությունըտվյալ գործատուի մոտ կարող է ներկայացնել եւ պաշտպանել միայն իր անդամների շահերը»:
դ) տեքստից հանել «(համաձայնագիր)» բառը:
Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածում առաջին մասի վերջում լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ`
«Արհեստակցական միության ընտրովի մարմիններում ընտրված աշխատողները գործատուի նախաձեռնությամբ չեն կարող աշխատանքից ազատվել առանց աշխատանքի պետական տեսուչի նախնական համաձայնության, բացառությամբ օրենքովնախատեսված դեպքերի»:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ
«Արհեստակցական միությունների մասին»ՀՀ օրենքն ընդունվել է 2000թ. դեկտեմբերի 5-ին: Նշված օրենքի ընդունումից հետո` 2004թ. նոյեմբերի 9-ին ընդունվեց ՀՀ աշխատանքային նոր օրենսգիրքը: Աշխատանքային օրենսգրքի 2-րդ բաժինը կանոնակարգում է կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունները, որտեղ առանցքային դեր ունեն արհեստակցական կազմակերպությունները: Բազմաթիվ հարցերի կանոնակարգումները ՀՀ աշխատանքային օրենսգիրքը վերապահում է «Արհեստակցական միությունների մասին» օրենքին: Նշված օրենքում փոփոխությունների կատարումը օրենսգրքի ընդունումից հետո դարձել էր անհրաժեշտություն, որովհետեւ ոչ միայն օրենքի առանձին կանոնակարգումները ներդաշնակ չէին օրենսգրքի հետ, այլեւ դրանք չէին համապատասխանում աշխատանքային օրենսդրության հանրաճանաչ սկզբունքներին: Բավական է միայն հիշատակել այն հանգամանքը, որ գործող օրենքը սահմանելով կոլեկտիվ բանակցությունների ազատություն, բանակցության կողմերից մեկի գործատուի շահը, ստորադասում է աշխատողների շահին, քանի որ կոլեկտիվ պայմանագրի կնքումը համարում էր պարտադիր, ի դեպ նույնիսկ այն դեպքերում, երբ աշխատավորական կոլեկտիվը նման նախաձեռնություն հանդես չի բերում: Ինչպես ցույց է տալիս պրակտիկան օրենքի նշված իմպերատիվ նորմը, պրակտիկ կիրառություն նույնիսկ չունեցավ:
Ներկայացված նախագծով օրենքի սահմանումները համահունչ են դարձվում օրենսգրքի սահմանումներին դրանով բացառելով տարակարծություններն ու տարամեկնաբանությունները: Հստակեցվում է ճյուղային եւ տարածքային արհեստակցական կազմակերպությունների ձեւավորման կարգը, նրանց իրավասությունները, հատկապես կապված կոլեկտիվ բանակցությունների վարման ու կոլեկտիվ պայմանագրի ստորագրման հարցերում: