Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-935-04.10.2024-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ «ՔԱՋԱՐԱՆԻ ԹՈՒՆԵԼԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2024 թվականի հուլիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը:

Հոդված 2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Տեղեկանք համաձայնագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ «ՔԱՋԱՐԱՆԻ ԹՈՒՆԵԼԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը ստորագվել է 2024 թվականի հուլիսի 26-ին: Համաձայնագրով նախատեսվում է Կայունացման եւ զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, տրամադրել 200 մլն. ԱՄՆ դոլարի չափով վարկ՝ Քաջարանի թունելի շինարարության եւ M2 ճանապարհի մի հատվածի վերակառուցման ինժեներաշինարարական աշխատանքների իրականացման համար:

Համաձայնագրով սահմանվում են վարկի տրամադրման, սպասարկման եւ մարման ընթացակարգերը, վարկն ստացողի կողմից ծրագրի իրականացման մշտադիտարկման, գնահատման եւ աուդիտի կարգը եւ այլն:

Ընդհանուր առմամբ, Համաձայնագրի նպատակն է՝ «Հյուսիս- Հարավ» ավտոճանապարհային միջանցքի հատվածում տարանցիկ փոխադրումների ներուժի բարձրացումը եւ վթարայնության նվազեցումը:

Հաշվի առնելով վերոգրյալը, «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի հիմքով՝  արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարում Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱՆ՝          ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ «ՔԱՋԱՐԱՆԻ ԹՈՒՆԵԼԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը ուժի մեջ է մտնում 7-րդ՝ «Ուժի մեջ մտնելը», հոդվածով սահմանված կարգով.

«7.1. Համաձայնագրի մասով Կառավարչի պարտավորություններն ուժի մեջ են մտնում այն օրը (այսուհետ՝ Ուժի մեջ մտնելու ամսաթիվ), երբ Կառավարիչը Ստացողին ուղարկում է ծանուցում այն մասին, որ ինքն ընդունել է իրեն բավարարող ապացույցները Ստացողի՝ ի դեմս ՏԿԵՆ-ի (կամ նրա իրավահաջորդի) կողմից հետեւյալ պայմանները կատարելու վերաբերյալ՝

ա) Համաձայնագիրը ստորագրված է Ստացողի անունից՝ Ստացողի օրենսդրությանը համապատասխան պատշաճ կերպով ձեւակերպված լիազորություններ ունեցող անձի կողմից.

բ) Համաձայնագիրը պատշաճ կերպով հաստատված կամ վավերացված է Ստացողի կողմից՝ իր օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) Համաձայնագրի թիվ 5 հավելվածի 3-րդ կետում նշված՝ Ծրագրի իրականացման գործառույթները վերապահված են Ծրագրի իրականացման խմբին՝ Ստացողի օրենսդրությանը համապատասխան, ինչպես դա նախատեսված է Համաձայնագրի 4.1 բաժնի «ժ» ենթակետով.

դ) Ստացողն ապահովել է Ծրագրի գնումների պլանի (այսուհետ՝ Գնումների պլան) պատրաստումը, Կառավարչի հետ համաձայնեցումը եւ հաստատումը՝ ԿԶԵՀ գնումների ընթացակարգերի պահանջներին համապատասխան.

ե) Ստացողն ապահովել է Ծրագրի բյուջեի (այսուհետ՝ Բյուջե) պատրաստումը, Կառավարչի հետ համաձայնեցումը եւ հաստատումը՝ ԿԶԵՀ գնումների ընթացակարգերի պահանջներին համապատասխան.

զ) Ստացողը պատրաստել, Կառավարչի հետ համաձայնեցրել եւ հաստատել է ձեւով եւ բովանդակությամբ Կառավարչին բավարարող՝ Ծրագրի իրականացման ուղեցույցը՝ Ծրագրի իրականացման հարցերով Ստացողի լիազորված մարմինների, կազմակերպությունների եւ կառույցների փոխգործակցության ընթացակարգերի նկարագրությամբ՝ ներառյալ Ծրագրի վարչական եւ ֆինանսական կառավարումը, գնումների կառավարումը, հաշվառման վարումը, Ծրագրի մոնիթորինգը եւ գնահատումը, Համաձայնագրի թիվ 2 հավելվածին համապատասխան՝ Համաձայնագրի նկատմամբ կիրառելի քաղաքականությունների եւ ընթացակարգերի պահանջների կատարման վերահսկողությունը, Համաձայնագրի մասով հաշվետվությունների կազմումն ու տրամադրումը (այն հաշվետվությունների ձեւերով, որոնց կազմումը նախատեսված է Համաձայնագրով) (այսուհետ՝ Ծրագրի իրականացման ուղեցույց):

է) Ստացողը կազմավորել է Համաձայնագրի 4.1 կետի «ժ» ենթակետում նշված ԾԻԽ-ը»:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝                    ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ «ՔԱՋԱՐԱՆԻ ԹՈՒՆԵԼԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ»» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ)՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համաձայնագիրը, թեեւ չի պարունակում օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն Համաձայնագրում առկա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող դրույթներ:

Մասնավորապես՝ Համաձայնագրի 4-րդ հոդվածի 4.1 կետի «ը» ենթակետի համաձայն՝ Ստացողը պարտավորվում է ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների գնումները իրականացնել Ներդրումային վարկի միջոցների հաշվին՝ համաձայնագրի թիվ 7 հավելվածում նշված գնումների ընթացակարգերին համապատասխան:

Համաձայնագրի 7-րդ հավելվածի 1-ին մասի համաձայն՝ Ստացողն իրականացնում է ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների գնումները Ներդրումային վարկի միջոցների հաշվին՝ ԿԶԵՀ գնումների քաղաքականությանը, ԿԶԵՀ գնումների ընթացակարգերին եւ Գնումների պլանին համապատասխան:

«Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ի մասի 19-րդ կետի համաձայն՝ ՀՀ Կառավարությունն է հաստատում միջազգային պայմանագրերով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին կազմակերպվող գնման գործընթացների առանձնահատկությունները:

Ելնելով վերոգրյալից՝ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝        ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի՝  Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի համաձայն՝ վարկավորման պայմանները հետեւյալն են՝

Այսպիսով՝ Վարկառուն պարտավորվում է վերոհիշյալ պայմաններով եւ դրույթներով սպասարկել եւ մարել վարկը:

ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Սանոսյան,

Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրով  «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝                         ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ,ՔԱՋԱՐԱՆԻ ԹՈՒՆԵԼԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆե ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆե ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2024 թվականի հուլիսի 26-ին ստորա•րվել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զար•ացման բանկի միջեւ Կայունացման եւ զար•ացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրա•րի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնա•իրը (այսուհետ՝ Համաձայնա•իր), որի շրջանակներում նախատեսվում է ֆինանսավորել Քաջարանի թունելի կառուցման եւ •ոյություն ունեցող Մ2 ճանապարհի շուրջ 4 կմ երկարությամբ հատվածի վերակառուցման աշխատանքները (այսուհետ՝ Ծրա•իր):

Համաձայնա•րի պայմանների կատարման պատասխանատու պետական մարմինը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է (այսուհետ՝ Նախարարություն): Համաձայնա•րով Ծրա•րի իրականացման համար նախատեսվում է Ծրա•րի իրականացման խմբի ստեղծում:

Նախարարությունը պատասխանատու է Համաձայնա•րի պայմաններին համապատասխան Ծրա•րի իրականացման ընդհանուր ղեկավարման համար՝ Ծրա•րի իրականացման խմբի  աջակցությամբ:

Ծրա•րի իրականացման խումբը պատասխանատու է Ծրա•րի իրականացման ամենօրյա աշխատանքների համար, ներառյալ՝ ֆինանսների կառավարումը, •նումները, հաշվապահական հաշվառման վարումը, միջոցների նպատակային ծախսումը, Ծրա•րի մոնիթորին•ը եւ •նահատումը, ֆինանսական հաշվետվությունների եւ Համաձայնա•րով նախատեսված՝ Ծրա•րին առնչվող այլ հաշվետվությունների կազմումը եւ ներկայացումը, բնապահպանական եւ սոցիալական պատասխանատվության ոլորտի, ինչպես նաեւ կիրառվող այլ քաղաքականությունների եւ ընթացակար•երի պահանջների կատարումը եւ  Ծրա•րի կատարմանն առնչվող Համաձայնա•րով նախատեսված այլ միջոցառումների իրականացումը:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն