Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-803-17.02.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի (15.01.2005թ, N ՀՕ- 46-Ն), այսուհետ օրենք, Հոդված 3-ի «փոստային կապի ծառայություններ» հասկացության մասից հանել «եւ պարբերականների բաժանորդագրության» բառերը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը առաջացել է օրենքի այդ մասի թյուրըմբռման պատճառով, որի հերքելուն է ուղղված նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Ա. Մանուկյանի պաշտոնական պարզաբանումը (ՀՀ գերատեսչական նորմատիվների ակտերի տեղեկա գիր, 2006թ. փետրվարի 1,թիվ N 4 ):